Հոդված 25
Հոդված 25.
Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում`
1) երրորդ տողից հանել «, ինչպես նաև այլ հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող այլ ծառայություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ 20».