Հոդված 9.2. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները
Հոդված 9.2. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները
Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված հետևյալ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է.
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Ապրանքախմբի համառոտ անվանումը
2201 ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման ջուր
2202 ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ ըմպելիք
2203 Գարեջուր գարեջուր
2208 ապրանքային դիրքին դասվող` մինչև 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ կոկտեյլ
2009 մրգահյութեր և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացված հյութ