Հոդված 22. Դադարեցումը
Հոդված 22. Դադարեցումը
Հավելված I
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Իսպանիայի Թագավորությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով խթանել միջազգային ավիացիոն համակարգը, որն առաջարկում է արդար և հավասար հնարավորություններ իրենց համապատասխան ավիաընկերություններին հաղորդակցությունների շահագործման համար և որը թույլ է տալիս մրցակցություն ծավալելու յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան,
ցանկանալով պարզեցնել միջազգային օդային տրանսպորտի ընդլայնման հնարավորությունները,
ցանկանալով միջազգային օդային տրանսպորտում ապահովել թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձրագույն մակարդակը, և վերահաստատելով իրենց խորին մտահոգությունն օդանավի անվտանգության դեմ գործողությունների կամ սպառնալիքների առնչությամբ, որը վտանգում է անձանց կամ գույքի անվտանգությունը, և
լինելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի կողմեր, որը ստորագրման համար բացվել է Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին,
համաձայնեցին հետևյալի մասին.