Հոդված 30
Հոդված 30.
Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:
(մասն ուժը կորցրել է 05.05.98 ՀՕ-220)
Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:
(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)
(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)
(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)
(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)
(մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)
Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում են տեղեկատվություն՝
1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`
ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,
բ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,
գ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-237-Ն)
դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,
ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,
զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ,
է) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-237-Ն)
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`
առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:
(30-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-220, լրաց. 26.12.00 ՀՕ-129, 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-185-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-5-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, 27.04.10 ՀՕ-51-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, 22.12.10 ՀՕ-267-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-237-Ն)