Հոդված 2
Հոդված 2
Լիազորված մարմինների միջև համագործակցությունը կներառի համատեղ աշխատանքներ, մասնավորապես.
1. Լիազորված մարմինների կողմից հրապարակված ստանդարտների միասնականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներ` պայմանով, որ առաջնահերթությունը տրվի երկու երկրների համար առևտրի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների և արտադրանքի ստանդարտներին։ Դրանք են`
ա. ապրանքներ, որոնք ունեն ստանդարտներ երկու երկրներում. Լիազորված մարմինները կաշխատեն այդ ստանդարտների համապատասխանեցման ուղղությամբ,
բ. ապրանքներ, որոնք չունեն ստանդարտներ երկու երկրներում. ընդունվում են միջազգային ստանդարտները: Նման միջազգային ստանդարտների բացակայության դեպքում Լիազորված մարմինները համաձայնություն են ձեռք բերում ընդունել որոշակի ստանդարտ.
գ. ապրանքներ, որոնք ունեն ստանդարտներ երկու երկրներից միայն որևէ մեկում. այդ ստանդարտները կհամապատասխանեցվեն երկու ինստիտուտների կողմից մինչև միասնական ստանդարտների մշակումը:
2. Երկու ինստիտուտներին առնչվող Որակի նշանների (համապատասխանության նշան) ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում և միջազգային ուղեցույցների և փաստաթղթերի հետ վերոհիշյալ ընթացակարգերի համապատասխանեցում:
3. Երկու երկրներում ստանդարտների մշակման ժամանակ միջազգային ստանդարտները և երկու երկրների երկու ստանդարտացման ինստիտուտների կողմից մշակված ստանդարտներն ընդունել որպես հիմք:
4. Ստանդարտների մշակման համատեղ տարեկան աշխատանքային ծրագրի իրականացում` առաջնահերթություն տալով երկու երկրների միջև փոխանակվող ապրանքներին: