Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին վերջին ծանուցման ստացման օրը և կմնա ուժի մեջ անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին դիվանագիտական ուղիներով մյուս կողմին վեց ամիս առաջ ծանուցելով:
Կատարված է ք. Թբիլիսիում 2011թ. նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, վրացերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։
Կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 28-ին