Հոդված 1
Հոդված 1
Կողմերը, հաշվի առնելով փոխադարձ շահերը և իրենց ազգային օրենսդրության համաձայն, կհամագործակցեն հետևյալ ուղղություններով`
1. Պետական սահմանի պաշտպանությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության կանոնավոր փոխանակում։
2. Պայքար պետական սահմանի խախտումների, անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչության, կազմակերպված անդրսահմանային հանցագործությունների, զենքի մաքսանենգության, ռազմամթերքի, պայթուցիկների, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, ռադիոակտիվ նյութերի, մշակութային և պատմական արժեքների, արգելված ապրանքների և իրերի, ինչպես նաև այլ անօրինական գործունեության դեմ։
3. Պետական սահմանի պահպանության կազմակերպման և վերահսկման միջոցների վերաբերյալ փորձի փոխանակում։
4. Պետական սահմանի պահպանության շահերից բխող օպերատիվ-որոնողական գործունեության ծավալում։