Հոդված 2
Հոդված 2
Կողմերը պետք է, սույն Համաձայնագրի հիման վրա, ապահովեն պետական սահմանի պահպանության վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում, ներառյալ օրենսդրական և այլ իրավական ակտերի վերաբերյալ, այդպիսով նպաստելով պետական սահմանի ռեժիմի պահպանմանը։
Կողմերը պարտավորվում են տրամադրել միմյանց տեղեկատվություն իրենց Պետությունների քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որևէ Կողմի պետական սահմանի անօրինական հատման կամ նման փորձ կատարելու համար ձերբակալված անձանց վերաբերյալ, ներառելով նաև սահմանի անցակետերով անօրինական անցման փորձերի վերաբերյալ տեղեկատվություն։
Կողմերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը պետք է սահմանվի առանձին արձանագրությամբ, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մաս և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի պայմաններին համապատասխան:
Կողմերը պետք է ապահովեն միմյանց փոխանակված տեղեկատվության գաղտնիությունը։ Նրանք ոչ մի դեպքում չպետք է օգտագործեն տեղեկատվությունը ի վնաս միմյանց շահերի և չպետք է փոխանցեն այն երրորդ կողմի՝ առանց Կողմի գրավոր համաձայնության։