Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալուց երեսուն (30) օր հետո, որով Պայմանավորվող կողմերը հայտնում են միմյանց, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական պահանջները կատարվել են:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով և ուժի մեջ է մնում մինչև իննսուներորդ (90) օրն այն օրվանից հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին ծանուցում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Հանոյ քաղաքում 2012 թվականի հունիսի 8-ին, երկու օրինակով՝ հայերեն, վիետնամերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հոկտեմբերի 11-ին