Հոդված 1
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերից որևէ մեկի այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, ելքի և այդ տարածքով տարանցման համար:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձանց թույլատրվում է առանց մուտքի արտոնագրերի գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով: Պայմանավորվող կողմի դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի գրավոր խնդրանքի հիման վրա մյուս Պայմանավորվող կողմը կարող է դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց համար երկարաձգել տվյալ տարածքում գտնվելու ժամանակահատվածը: