Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության՝ վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները, որոնք հավատարմագրված չեն մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, պաշտոնական լիազորություններով ուղևորվելիս ազատվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքը մուտք գործելու, այն տարանցելու, այնտեղ մնալու կամ այնտեղից դուրս գալու արտոնագրի պահանջից երեք ամիսը չգերազանցող ժամանակահատվածի համար` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք առաջինը մտնելուն հաջորդող վեց ամսվա ընթացքում: Եռամսյա առավելագույն ժամկետը վեց ամսվա ընթացքում կարող է կազմված լինել մեկ շարունակական այցից կամ իրար հաջորդող մի քանի այցերից:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մնալու ժամանակահատվածը որոշելու նպատակով հաշվի է առնվում Շենգենյան դրույթները կիրառող ցանկացած այլ երկրում մնալու ժամանակահատվածը:

3. Չի թույլատրվում կատարել վճարովի աշխատանք, որի համար պահանջվում է աշխատանքի թույլտվություն` Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։