Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից, ավանդապահին ուղարկելով իր մտադրության մասին գրավոր ծանուցում ոչ ուշ, քան իր դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:

Կատարված է Մինսկ քաղաքում 2011թ. մայիսի 19-ին մեկ ռուսերեն բնօրինակով: Բնօրինակը պահպանվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա վավերացված պատճենը:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 18-ին

Տաջիկստանի Հանրապետության վերապահումը

Անկախ Պետությունների համագործակցության ղեկավարների խորհրդի նիստի 9-րդ կետի «ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության տեղաբաշխված տեղեկատվական համակարգի և «Տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության համար» ԱՊՀ պորտալի ձևով տեղեկատվական ենթակառուցվածք ստեղծելու մասին» համաձայնագրի վերաբերյալ

«Տաջիկստանի Հանրապետությունը կմասնակցի սույն Համաձայնագրի իրականացմանը` այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

Տաջիկստանի Հանրապետության

Վարչապետ Ա. Ակիլով

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։