Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

«Տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն գործունեության համար» ԱՊՀ պորտալը պետք է ապահովի համացանցից բոլոր օգտվողներին հասանելի տեղեկատվական ռեսուրսների տրամադրումը հետևյալ բովանդակությամբ.

նորմատիվ իրավական ակտեր (միջպետական, ԱՊՀ մասնակից պետությունների, այլ միջազգային միավորումների).

տեղեկատվություն նորարարական ինտեգրման հիմնական թիրախային ինդիկատորների (ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական ոլորտում երկարաժամկետ համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան` հաստատված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի 2009թ. նոյեմբերի 20-ի Որոշմամբ), ԱՊՀ մասնակից պետությունների տարածաշրջանների, ազգային տնտեսությունների ճյուղերի նորարարական ակտիվության ինդիկատորների, նորարարական համագործակցության միջպետական առաջնահերթությունների, գիտատեխնիկական զարգացման ազգային առաջնահերթությունների, միջպետական և ազգային կրիտիկական տեխնոլոգիաների և միջպետական ու ազգային նշանակության կարևորագույն նախագծերի ցանկերի վերաբերյալ.

տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետություններում փոքր և միջին ձեռնարկությունների կազմակերպման անհրաժեշտ ընթացակարգերի համալիրի վերաբերյալ.

տեղեկություններ նորարարական ձեռնարկատիրությանը միջպետական և պետական աջակցության գոյություն ունեցող ձևերի և մեթոդների վերաբերյալ.

տեղեկատվություն ազգային (ներառյալ գերատեսչական և տարածաշրջանային) և միջազգային նպատակային գիտատեխնիկական և նորարարական նախագծերի և ծրագրերի մասին.

տեղեկատվություն գիտական և գիտատեխնիկական մրցույթների, միջազգային դրամաշնորհների մասին.

տեղեկատվություն գիտական և նորարարական գործունեության ոլորտներում որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ.

տեղեկություններ ԱՊՀ նորարարական գործունեության սուբյեկտների մասին.

տեղեկատվություն նորարարական գործունեությունն ուղեկցող ծառայությունների մասին, որոնց վերաբերում են.

կրթական (նորարարական ոլորտի համար կադրերի պատրաստում և վերապատրաստում, մասնագետների փորձառնության կազմակերպում և անցկացում, նորարարական մենեջմենթի բնագավառում մասնագետների մասնագիտական վերապատրաստում).

տեղեկատվական (տեղեկություններ կազմակեպությունների մասին, որոնք նորարարական ինտեգրմանն աջակցելու նպատակով տրամադրում են իրենց տեղեկատվությունը ԱՊՀ տեղաբաշխված ինտեգրված տեղեկատվական համակարգին, այլ ազգային և արտասահմանյան տեղեկատվական կենտրոնների, հրատարակչությունների և գրադարանների մասին, գիտատեխնիկական տեղեկատվություն, միջազգային և ազգային չափորոշիչներ, արտադրանքի և տեխնոլոգիաների անվտանգության և որակի նկատմամբ պահանջներ, արտոնագրային տեղեկատվություն, գործարար, ֆինանսական, վիճակագրական, իրավական տեղեկատվական, շուկայագիտական, կադրային և այլ տեղեկատվություն).

ինժինիրինգային (արտադրական, գիտատեխնիկական և առևտրային բնույթի ծառայությունների համալիր, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների արտադրության փուլ հասցնելը).

իրավաբանական (ծառայությունների ամբողջ սպեկտրը` ներառյալ մտավոր սեփականության պաշտպանությունը).

ֆինանսական (ազգային և միջազգային ներդրումային հիմնադրամներ, մասնավոր ներդրողների առաջարկներ, ֆինանսավարկային կազմակերպություններ, վենչուրային հիմնադրամներ, հետազոտական և գիտատեխնիկական ծրագրեր, կրթաթոշակներ, միջազգային դրամաշնորհներ, բանկային ծառայություններ, այլ ֆինանսական ծառայություններ).

խորհրդատվական (գիտատեխնիկական, տնտեսագիտական, իրավաբանական և այլ խորհրդատվություն).

շուկայագիտական (ԱՊՀ մասնակից պետությունների և միջազգային շուկաներ ապրանքային և տեխնոլոգիական ինովացիաների առաջ մղման ծառայությունների համալիր, ցուցահանդես-տոնավաճառների և այլ գովազդային միջոցառումների անցկացում, համատեղ տեխնոլոգիական բորսաների ստեղծում):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։