Հոդված 2
Հոդված 2
Կողմերն իրենց իրավասու մարմինների միջոցով կադրերի պատրաստման գործում իրականացնում են համագործակցություն սույն Համաձայնագրին համապատասխան` հետևելով ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին, որոնց մասնակից են իրենք:
Իրավասու մարմինների ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:
Իրավասու մարմինների ցանկի մեջ փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին: