Հոդված 13
Հոդված 13
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալու ենթադրվող ամսաթվից վեց ամիս առաջ:
Մինչև դուրս գալու պահը համապատասխան Կողմը կատարում է բոլոր նյութական, ֆինանսական և այլ պարտավորությունները, որոնք առաջացել են սույն Համաձայնագրում նրա մասնակցության ժամանակ:
Կատարված է Յալթա քաղաքում 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության Կառավարությունների կողմից:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 26-ին