Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կնքվող պայմանագրերին համապատասխան` կադրերի պատրաստումն իրականացվում է ընդունող Կողմի ուսումնական հաստատությունների ուսումնական նախագծերով և ծրագրերով` հետևելով այն սահմանափակումներին, որոնք կապված են ընդունող Կողմի գաղտնի տեղեկատվության և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության պահպանության, գաղտնիության պայմանակարգի ապահովման հետ:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ռուսաց լեզվով`

ա) ընդունող Կողմի կուրսանտների/ունկնդիրների հետ համատեղ.

բ) առանձին (ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում):

Ուղարկող Կողմի խնդրանքով ընդունող Կողմն ուսումնական գործընթացը կարող է կազմակերպել ընդունող Կողմի պետական լեզվով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։