Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կադրերի պատրաստումն իրականացվում է վճարովի հիմունքներով կամ ընդունող Կողմի կողմից սահմանվող քվոտաներով` արտոնյալ կամ անվճար հիմունքով:

Արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին, իսկ ապրուստի ծախսերը` ուղարկող Կողմի:

Անվճար հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման և ապրուստի ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին:

Ուղարկող Կողմի կուրսանտների/ունկնդիրների կեցությունը կազմակերպվում է ընդունող Կողմի կողմից սահմանված պայմաններով և կարգով:

Կադրերի պատրաստման ֆինանսական և այլ տեսակի ապահովությունները որոշվում են պայմանագրերով, ընդ որում` ուղարկող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստը (կրթաթոշակը) պետք է լինի ընդունող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստից (կրթաթոշակից) ոչ ցածր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։