Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Ուսուցման համար թեկնածուների ընտրությունը, նրանց բժշկական զննումը և ընդունելության քննությունները անցկացնում է ուղարկող Կողմը` ելնելով ընդունող Կողմի հանձնարարականներից և ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմաններից:

Ուղարկող Կողմը, որպես կանոն, ընդունելության քննություններն անցկացնում է ընդունող Կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղարկող Կողմի տարածքում: Ընդ որում` ընդունող Կողմի ներկայացուցիչների գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ուղարկող Կողմի հաշվին:

Ուղարկող և ընդունող Կողմերի համաձայնությամբ ուսուցման համար թեկնածուների համար ընդունող Կողմի ուսումնական հաստատություններում կազմակերպվում են ռուսաց լեզվի և հանրակրթական առարկաների ուսումնասիրման դասընթացներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։