Հոդված 2
Հոդված 2
Սույն Արձանագրությունը ժամանակավոր կիրառվում է ստորագրման պահից և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր հետո:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012 թ. օգոստոսի 17-ին
Վերապահում
Ադրբեջանի Հանրապետության կողմից
2011 թ. հոկտեմբերի 18-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Բացառությամբ 2-րդ հոդվածի՝ «ժամանակավոր կիրառվում է ստորագրման օրվանից և» արտահայտության:
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետի առաջին տեղակալ՝ Յա. Էյուբով
Վերապահում
Հայաստանի Հանրապետության կողմից
2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի 2009 թ. նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության՝ Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ՝ Տ. Սարգսյան
Վերապահում
Ուկրաինայի կողմից
2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
18 հոկտեմբերի 2011 թվական ք. Սանկտ-Պետերբուրգ
Բացառությամբ Արձանագրության ստորագրման օրվանից ժամանակավորապես կիրառման մասին 2-րդ հոդվածի դրույթի:
Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում սույն Արձանագրության 1-ին հոդվածի 2,6-րդ և 10-րդ կետերով սահմանված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կիրառման նպատակով առաջնորդվելու ապրանքի անվանմամբ և արտաքին տնտեսական գործունեության ապրանքների ուկրաինական դասակարգմամբ:
Ուկրաինայի Վարչապետ՝ Ն. Ազարով