Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների անվանացանկում, որոնց կատարման դեպքում ապրանքը համարվում է ծագած այն երկրից, որտեղ դրանք տեղի են ունեցել (Հավելված 1՝ Ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին կից, որոնք համարվում են 2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրի անբաժանելի մասը), կատարել հետևյալ փոփոխությունները.

1. «0206» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

0206 Խոշոր եղջերավոր անասունի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու մսամթերք` թարմ, սառեցրած կամ պաղեցրած Պատրաստումը բոլոր խմբերի նյութերից՝ բացի 0201-0206 խմբերից

2. Լրացնել «2106 90 980-ից» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը հետևյալ բովանդակությամբ.

2106 90 980-ից Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի՝ կենդանական կամ բուսական ճարպից, կամ յուղերից, կամ դրանց չափամասերից խառնուրդներ կամ պատրաստի արտադրանք` 15%-ից ավելի կաթնային յուղերի պարունակությամբ Պատրաստում 0405, 1501-1516 ապրանքային խմբերի նյութերից: Սակայն 1511 և 1513 ապրանքային խմբերից օգտագործվող նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50%-ը

3. «28 խմբից» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

28 խմբից Արտադրանք` անօրգանական քիմիայի, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ, բացի 281129100, 281820000, 2821 20 000, 2833 22 000-ից ենթաստորադաս խմբերին դասվող ապրանքներից և 2844 10 ու 2844 20 ենթախմբերին դասվող ապրանքներից, որոնց համար կիրառվող կանոնները շարադրվում են հաջորդիվ Պատրաստում, որի ժամանակ բոլոր օգտագործվող նյութերը պետք է դասակարգվեն արտադրանքի դասերից տարբերվող դասերում: Սակայն պատրաստվածքի հետ միևնույն ապրանքների դասերի նյութերը կարող են օգտագործվել՝ պայմանով, որ դրանց արժեքը չգերազանցի վերջնական արտադրանքի գնի 20%-ը

4. «2844 10» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

2844 10-ից Բնական ուրան և նրա միացությունները Պատրաստումը` (ուրան-235 իզոտոպով հարստացում) 284430 խմբի նյութից (ուրան` աղքատացված ուրան-235-ով և նրա միացությունները), մասնագիտացված արտադրության պայմաններում, վերամշակման տեխնոլոգիային համապատասախան

5. Լրացնել «5704-ից» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը` հետևյալ բովանդակությամբ.

5704-ից Պատրաստի մանածագործական արտադրանք հատակի ծածկույթների համար` գորգեր զուգարանի և լողասենյակի, ավտոմեքենաների համար, նաև՝ ունիվերսալ Նախապատրաստվածքների ձևում ձևանմուշներով, կարի գործողությունների կատարում: Միաժամանակ 5704 ապրանքային խմբից օգտագործվող նյութերը չպետք է գերազանցեն վերջնական արտա-դրանքի գնի 30%-ը

6. Լրացնել «7019 32 000» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը հետևյալ բովանդակությամբ.

7019 32 000 նուրբ գործվածքներ

/շղարշ/ Պատրաստում, որի ժամանակ օգտագործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50%-ը

7. «8456-8466» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

8456-8466 Մեքենաներ և սարքավորումներ 8456-8465 ապրանքային խմբերի, մասեր և պիտույքներ բացառապես կամ հիմնականում նախատեսված 8456-8465 ապրանքային խմբերի մեքենաների և սարքավորումների համար` ներառյալ գործիքի կամ դետալների ամրացման համար հարմարանքները, ինքնաբերաբար բացվող պարուրակահատ գլխիկները, բաժանարար գլխիկները և հաստոցներին կից հատուկ հարմարանքները` բոլոր տեսակի ձեռքի գործիքների համար, աշխատանքային գործիքների ամրացման համար հարմարանքներ Պատրաստում, որի ժամանակ օգտա-գործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50%-ը

8. «8521» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

8521-ից Սարքավորումներ` տեսագրման կամ տեսավերարտադրական համապատասխանեցված կամ չհամապատասխանեցված տեսանյութերի հետ, բացի DVD-նվագարկչից Պատրաստում, որի ժամանակ օգտագործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50 %-ը

9. «8544» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

8544-ից Մեկուսացված հաղորդալարեր (ներառյալ՝ արծնապատ կամ անոդավորված), մալուխներ (ներառյալ՝ կոագուլացված մալուխներ) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդալարեր միակցիչ հարմարանքներով կամ առանց դրանց՝ բացի 8544 70 000 դասի ապրանքներից, որոնց համար կիրառվող կանոնները շարադրվում են հաջորդիվ Պատրաստում, որի ժամանակ օգտա-գործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50 %-ը

10. Լրացնել «8544 70 000» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տող հետևյալ բովանդակությամբ.

8544 70 000 Մալուխներ՝ թելիկավոր -օպտիկական Պատրաստում ցանկացած դասի նյութերից. սակայն պատրաստի արտադրանքի հետ միևնույն ապրանքային դասի օգտագործվող նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50 %-ը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։