Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Կոմիտեի անդամների լիազորությունների ժամկետները և վարձատրման կարգը

1. Կոմիտեի անդամներն այդ պաշտոնին են նշանակվում հինգ տարի ժամկետով և հետագայում կարող են վերընտրվել:

2. Կոմիտեի յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը լրանում է Կոմիտեի այն նիստի նախօրեին, որին առաջին անգամ իրավունք ունի մասնակցելու իր հետնորդը:

3. Երեք հաջորդական նիստերի չմասնակցած Կոմիտեի անդամը համարվում է պաշտոնաթող:

4. Խորհուրդը, Կոմիտեի առաջարկությամբ, կարող է պաշտոնից հեռացնել Կոմիտեի ցանկացած անդամի, որն այլևս չի համապատասխանում 9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Նման առաջարկություն ընդունելու համար պահանջվում են Կոմիտեի ինն անդամների դրական ձայները:

5. Եթե մինչև Կոմիտեի անդամներից որևէ մեկի լիազորությունների ժամկետի ավարտը Կոմիտեում թափուր պաշտոն է բացվում, Խորհուրդը հնարավորինս սեղմ ժամանակահատվածում և 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան նոր անդամ է նշանակում այդ ժամկետի ավարտին մնացած ժամանակահատվածի համար:

6. Կոմիտեի անդամները ստանում են համապատասխան վարձատրում, որի չափերը սահմանվում են Գլխավոր ասամբլեայի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։