Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Խաշխաշի ծղոտի վերահսկումը

1. Կողմը, որն իր մոտ թույլատրում է ափիոնի խաշխաշի մշակումն այլ նպատակներով, ինչ ափիոնի արտադրությունն է, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի.

ա/ այդ խաշխաշից ափիոն չարտադրվի, և

բ/ խաշխաշի ծղոտից թմրամիջոցների պատրաստումը համապատասխան կերպով վերահսկվի:

2. Կողմերը խաշխաշի ծղոտի նկատմամբ կիրառում են արտահանման և ներմուծման թույլտվությունների համակարգ, որը նախատեսված է 31-րդ հոդվածի 4-ից 15-րդ կետերով:

3. 20-րդ հոդվածի 1դ և 2բ ենթակետերի պահանջներին համապատասխան, Կողմերը ներկայացնում են վիճակագրական տվյալներ խաշխաշի ծղոտի ներմուծման և արտահանման վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։