Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

25 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան N 630-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.

1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

1.207 Պիրինեկս քլորպիրիֆոս 480 խտացված էմուլսիա

1.208 Մեթոմեքս մեթոմիլ 200 լուծվող խտանյութ

1.209 Պեռֆեկտո իմիդակլոպրիդ+լյամբդա ցիհալոտրին 125+50 խտացված կախույթ

1.210 Բոքս լուֆենուրոն 50 էմուլսիայի խտածո

1.211 Դեցիմին դելտամետրին 25 խտացված էմուլսիա

1.212 Վերտամեկտին աբամեկտին 18 խտացված էմուլսիա

1.213 Ուլտիմատում քլորպիրիֆոս+ցիպերմետրին 500+50 խտացված էմուլսիա

2) անվանացանկի 4-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

4.003 Նեմակուր ֆենամիֆոս 400 խտացված էմուլսիա

3) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

6.168 Քուանտում ՄԶ մանկոցեբ+դիմետոմորֆ 600+90 ջրում դիսպերսվող գրանուլ

6.169 Շավիտ Ֆ ֆոլպետ+տրիադիմենոլ 700+20 ջրում լուծվող հատիկ

6.170 Նիմրոդ բուպրիմատ 250 խտացված էմուլսիա

6.171 Օրիուս տեբուկոնազոլ 250 խտացված էմուլսիա

6.172 Բորդոֆլով բորդոյան խառնուրդ 124 խտացված կախույթ

6.173 Բամպեր Սուպեր պրոպիկոնազոլ+պրոքլորազ 90+400 խտացված էմուլսիա

6.174 Կուրամե պղնձի քլորօքսիդ+ցիմօքսանիլ 250+40 ջրում դիսպերսվող հատիկ

6.175 Ֆավորիտ պրոպինեբ 700 թրջվող փոշի

6.176 Կորուս ցիպրոդինիլ 750 ջրում դիսպերսվող հատիկ

4) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

8.121 Լեոպարդ խիզալոֆոպ-Պ-Էթիլ 500 խտացված էմուլսիա

Ա. Բախչագուլյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։