Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան N 555

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 14-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների միջև տրաֆիկի փոխանակումը կանոնակարգելու մասին» N 187-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` պիրինգային միացումն ապահովող կապուղու տրաֆիկի միջին ամսական ծանրաբեռնվածությունը կապուղու թողունակության 60 տոկոսը գերազանցելու դեպքում պիրինգային միացում ունեցող օպերատորներից որևէ մեկի պահանջով մյուս օպերատորը պարտավոր է անվճար հիմունքով ավելացնել կապուղու թողունակությունն այնպես, որ պիրինգային միացման տրաֆիկի միջին ամսական ծանրաբեռնվածությունը չգերազանցի կապուղու թողունա-կության 60 տոկոսը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ` Շ. Կիրակոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։