Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2013 թվականի N 3-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 32-րդ և 33-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) N 1 հավելվածի`

ա. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը, կենսաթոշակի տեսակ փոխելը մերժելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան կարգադրությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին:»,

բ. 64.3-րդ և 64.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) N 2 հավելվածի`

ա. 11-րդ կետի «սույն կետում» բառերը փոխարինել «սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերում» բառերով.

բ. 22-րդ կետից հանել «հրամանի համարը,» բառերը.

3) N 6 հավելվածի 2-րդ սյունակի 1-ին կետը «հանրակրթական դպրոց,» բառերից հետո լրացնել «պետական վարժարան,» բառերով.

4) N 8 հավելվածի 21-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.

5) N 9 հավելվածի 20-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունվարի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։