Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 9 հոդվածում`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 9 հոդվածում`

ա) 2-րդ կետում «Ձկնաբուծական» բառը փոխարինել «Ձկնաբուծական և խեցգետնաբուծական» բառերով.

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:

Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալների հիման վրա:

Սույն օրենքով պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի` բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».

գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:

Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա` սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։