Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2010 թվականի N 562-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի մայիսի 1-ը:

(1-ին կետը փոփ. 03.05.12 N 570-Ա)

2. Հավանություն տալ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 13-ի N 562-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Ծագման երկիրը Չափման միավորը Քանակը Արժեքը

1 9406 00 Հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ Իտալիա հատ 1 536667747

2 7610 10 Դռներ, դրանդիներ, պատուհաններ և պատուհանագոգեր Իտալիա հատ 130 124924569

3 7610 90 Պատուհանների ալյումինե մասեր Իտալիա հատ 8

4 7308 30 Չժանգոտվող մետաղից դռներ Իտալիա հատ 10

5 4416 00 Տակառ փայտյա և դրանց մասեր Իտալիա հատ 80 606375000

6 8205 90 Գործիքների հավաքածու Իտալիա հատ 1 30992500

7 3918 10 Հատակի ծածկ` պոլիվինիլքլորիդով ծածկված կամ ներծծված Իտալիա մ.ք. 4000 103010985

8 6907 90 Կրկնակի սալիկներ «շպալտպլատեն» Իտալիա մ.ք. 4000 305658276

9 3820 00 Հակասառեցման հեղուկ Իտալիա կգ 5000 10780000

10 8426 12 Ամբարձիչ սարքավորումներ Իտալիա հատ 3 131516000

11 8705 40 Ավտոբետոնախառնիչ Իտալիա հատ 1 94325000

12 4006 90 Ռետինե խողովակներ Իտալիա մ 300 2795793

13 8716 39 Կիսակցորդներ Իտալիա հատ 4 43120000

14 9402 90 Քիմիական լաբորատորիայի կահույք Իտալիա հատ 1 46138400

15 4412 99 Փայտե պանելներ Իտալիա կգ 15000 4204200

16 8701 90 Գյուղատնտեսական աշխատանքների համար տրակտոր Իտալիա հատ 2 28238210

17 8433 20 Ներտաշման շտկոց Իտալիա հատ 5 20676040

18 8432 29 Արմատահանիչ Իտալիա հատ 3 1212750

19 8427 20 Ավտոամբարձիչ Իտալիա հատ 1 28028000

20 8418 69 Սառեցման սարքավորում Իտալիա հատ 1 634942000

21 7309 00 Հեղուկի տարա մինչև 100000 լիտր տարողությամբ Իտալիա հատ 1

22 8413 70 Պոմպ բազմաստիճան Իտալիա հատ 6

23 7304 90 Չժանգոտվող պողպատե խողովակներ Իտալիա մ 1609

24 7307 22 Չժանգոտվող պողպատե արմունկներ, ամրաններ, եռաբաշխիչներ և այլ մասեր Իտալիա կգ 8000

25 8419 50 Ջերմափոխանակիչներ Իտալիա հատ 3

26 7326 90 Կախիչներ մետաղական Իտալիա հատ 5

27 8536 50 Մինչև 60Վ հղորությամբ լարման անջատիչներ Իտալիա հատ 6

28 8419 90 Ջերմափոխանակիչի մասեր Իտալիա հատ 2

29 8479 89 Ընդարձակման բաք Իտալիա հատ 4

30 8481 40 Անվտանգության փական Իտալիա հատ 7

31 3917 23 Պոլիվինիլքլորիդային խողովակներ Իտալիա մ 21

32 8415 83 Օդորակման սարք Իտալիա հատ 5

33 9026 80 Խոնավության հսկողության սարք Իտալիա հատ 2

34 8481 80 Կլապաններ, փականներ և խողովակների մասեր Իտալիա հատ 23

35 8419 89 Մղիչ սարքավորում Իտալիա հատ 1

36 8419 89 Ավտոկլավ Իտալիա հատ 1

37 8481 80 Հեղուկի փականներ Իտալիա հատ 50

38 8419 89 Ջրի փափկացնող սարք Իտալիա հատ 1

39 8414 40 Օդի կոմպրեսոր և մասեր Իտալիա հատ 2

40 8421 39 Օդի ֆիլտրման սարքավորում Իտալիա հատ 1

41 8481 80 Դարձկեն սահափական Իտալիա հատ 15

42 8402 19 Գոլորշու կաթսաներ և մասեր Իտալիա հատ 1

43 8416 20 Գազայրոց, ծխնելույզներ և այլ մասեր Իտալիա հատ 27

44 8481 30 Հետադարձ փական Իտալիա հատ 3

45 9026 20 Մանոմետր Իտալիա հատ 1

46 8481 10 Ռեդուկցիոն ճնշման կարգավորման փականներ Իտալիա հատ 1

47 8481 40 Անվտանգության փական Իտալիա հատ 7

48 3909 50 Պոլիուրետան մեկուսիչ Իտալիա կգ 800

49 7219 34 Չժանգոտով մետաղյա թիթեղներ Իտալիա կգ 2000

50 7326 90 Այլ ջրահեռացման մասեր Իտալիա մ 40

51 8423 90 Կշռման մեքենա Իտալիա հատ 1 22691900

52 7219 90 Մետաղյա թիթեղներ այլ Իտալիա կգ 415000 781550000

53 8481 80 Փականների, կապույրների ներառյալ ջերմային կառավարմամբ և այլ մասերի հավաքածու Իտալիա հատ 1 8624000

54 8515 39 Զոդման մեքենա Իտալիա հատ 4 30184000

55 8419 40 Դիստիլացման սարք Իտալիա հատ 1 331485000

56 7309 00 Տարաներ Իտալիա հատ 60 404250000

57 8435 10 Գինեգործական սարքավորումներ, մամլիչներ, ջարդիչներ և այլ նմանատիպ սարքավորում Իտալիա հատ 65 948640000

58 8422 30 Շշալցման սարքավորում Իտալիա հատ 1 211288000

59 8705 90 Տելեսկոպիկ ամբարձիչ Իտալիա հատ 1 78155000

60 8428 90 Ինքնաշարժ հարթակ Իտալիա հատ 1 46354000

61 8504 21 650 կՎ հզորությունը չգերազանցող տրանսֆորմատորներ և դրա բաղկացուցիչ մասեր Իտալիա կոմպլեկտ 1 10348800

62 8532 10 Կոնդենսատորներ և դրա բաղկացուցիչ մասեր Իտալիա կոմպլեկտ 1 4851000

63 8535 10 Էլ. Ապահովիչներ Իտալիա կոմպլեկտ 1 3234000

64 8535 21 Ավտոմատ շղթայի անջատիչներ 72.5 Կվ-ից պակաս և մասեր Իտալիա կոմպլեկտ 1 9702000

65 8535 30 Բաժանիչներ, ընդհատիչներ, անջատիչներ 72.5 Կվ-ից պակաս Իտալիա կոմպլեկտ 1 9702000

66 8535 40 Շանթարգել, վորլտաժային սահմանափակիչներ, գերլարման սահմանափակիչներ և մասեր Իտալիա կոմպլեկտ 1 1293600

67 853610 Էլ. ապահովիչներ Իտալիա կոմպլեկտ 3 970200

68 8536 20 Էլ. անջատիչներ Իտալիա կոմպլեկտ 2 22638000

69 8536 41 Ռելեներ Իտալիա կոմպլեկտ 1 646800

70 8536 61 Լամպի կոթառներ Իտալիա կոմպլեկտ 1 64680

71 8536 90 Մետաղալարերի և մալուխների միացման կոնտակտային տարրեր, լարերի միացուցիչների և սեղմակների հավաքածու և մասեր Իտալիա կոմպլեկտ 3 43227000

72 8537 10 Թվային վերահսկման պանելներ, ներկառուցված ավտոմատ տվյալների մշակման մեքենաներ, ծրագրավորվող հիշողության հսկիչ սարքեր, որոնք սարքավորված են էլեկտրոնային հաղորդիչներով և միացուցիչներով և մասեր, այդ թվում նաև մետաղյա արկղեր Իտալիա կոմպլեկտ 4 71006000

73 8537 20 Թվային վերահսկման պանելներ, ներկառուցված ավտոմատ տվյալների մշակման մեքենաներ, ծրագրավորվող հիշողության հսկիչ սարքեր, որոնք սարքավորված են էլեկտրոնային հաղորդիչներով և միացուցիչներով և մասեր` 1000Վ գերազանցությամբ Իտալիա կոմպլեկտ 1 22638000

74 8539 10 Հերմետիկ լամպեր Իտալիա կոմպլեկտ 1 5174400

75 8539 21 Հալոգենային լամպեր Իտալիա կոմպլեկտ 1 8408400

76 8539 22 Ռեֆլեկտորային լամպեր Իտալիա կոմպլեկտ 1 22638000

77 8539 39 Ռեֆլեկտորային լամպեր 200Վ հղորությունից բարձր Իտալիա կոմպլեկտ 1 22907500

78 8544 42 Մալուխների և լարերի կոմպլեկտներ Իտալիա կոմպլեկտ 2 3234000

79 8544 49 Այլ մալուխներ և լարեր Իտալիա կոմպլեկտ 1 63602000

80 8544 60 1000Վ հզորությամբ պղնձյա հաղորդիչներ Իտալիա կոմպլեկտ 1 9702000

81 8547 20 Պլաստմասայից մեկուսացնող ամրաններ Իտալիա կոմպլեկտ 1 4527600

82 3917 23 Պլաստմասայե խողովակների և ֆիտինգների հավաքածու Իտալիա կոմպլեկտ 1 18110400

83 7907 00 Ցինկե փողակներ, խողովակներ, միացումներ, արմունկներ, ճկափողեր և մասեր Իտալիա կոմպլեկտ 1 26518800

84 8431 49 Հիդրոմուրճ, կոմպլեկտավորող մասերով ԱՄՆ հատ 1 4870000

85 8716 20 Անիվավոր կցորդ ԱՄՆ հատ 12 28800000

86 8431 41 Մետաղական կովշ, կոմպլեկտավորող մասերով ԱՄՆ հատ 5 10000000

87 8431 49 Էքսկավատորի մետաղական թրթուռ, կոմպլեկտավորող մասերով ԱՄՆ հատ 1 1566000

88 8701 20 Տրակտոր 32 ձիաուժ գյուղատնտեսական նշանակության, կոմպլեկտավորող մասերով Ճապոնիա հատ 4 40000000

89 8432 29 Կցորդիչ փոցխ, հարթեցնող սարքավորում, կոմպլեկտավորող մասերով ԱՄՆ հատ 10 14000000

90 8467 89 Հեղուկ վառելիքային շարժիչով հող հարթեցնող գործիք, կոմպլեկտավորող մասերով ԱՄՆ հատ 20 6000000

91 4011 10 Մարդատար ավտոմեքենայի անվադողեր ԱՄՆ հատ 12 1600000

92 4016 99 Մետաղյա հիմքով ռետինե խցուկ ԱՄՆ հատ 1 26800

93 8421 23 Բենզինի ֆիլտր ԱՄՆ հատ 1 19200

94 4016 99 Կարբյուրատորի ռեմ.կոմպլեկտ, միջնաշերտ ԱՄՆ հատ 1 106000

95 8305 20 Թղթյա միջնաշերտ ամրանի համար Չինաստան հատ 500 10000000

96 8305 20 Ստեպլերի մետաղական լիցքեր Չինաստան հատ 100 1600000

97 8205 51 Խաղողի վազի ստեպլեր Չինաստան հատ 30 800000

98 82015000-6000 Մկրատներ սեկատորներ Չինաստան հատ 50 1000000

99 8211 92 Խաղող կտրելու դանակ Չինաստան հատ 100 400000

100 3926 99 Թղթյա ժապավեններ Չինաստան հատ 200 400000

101 8201 90 Ձեռքի մեխանիկական գյուղատնտեսական գործիքներ Չինաստան հատ 250 4000000

101.1. 8423 82 Էլեկտրական կշեռք Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան հատ 10 1900000

101.2. 8425 11 էլեկտրական ամբարձիչ մեխանիզմ` մկրատային տիպի Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան հատ 4 7600000

101.3. 4011 61 Տրակտորների անվադողեր Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան հատ 50 5700000

101.4. 8424 81 Սրսկիչներ Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան հատ 5 1950000

101.5. 8432 10 Հողը վարելու գութան Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան հատ 5 5900000

101.6. 7308 40 Կաղապարամատ լրակազմով` պլաստմասսայե և երկաթյա Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան կգ 2000000 5000000

101.7. 8481 80 Ամրան Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան կգ 200000 68400000

101.8. 8413 40 Բետոնամղիչ` Bօbcat Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան հատ 1 11400000

101.9. 4009 12 Բետոնամղիչի խողովակներ ռետինե` կցամասերով Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան կգ 700 1900000

101.10. 8413 91 Բետոնամղիչի խողովակների հավաքածու Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան կգ 30 722000

101.11. 8465 Փայտյա իրերի և թափոնների մանրացման սարք` կցամասերով Իտալիա,

ԱՄՆ, Չինաստան հատ 2 19000000

101.12 4416 Փայտե տակառներ և դրանց մասեր ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա կգ 22500 33696000

101.13 8427 Ավտոբեռնիչ` եղանիկային բռնիչով հատ 2 5720000

101.14 8432 Հողի մշակման սարքավորումներ հատ 8 11200000

101.15 8436 Շրեդերային ջարդիչ` ճյուղերի մանրացման համար հատ 1 5850000

101.16 9405 Հրակայուն լուսարձակներ, լուսատուներ և դրանց մասեր կգ 335 491000

101.17 8701 Տրակտորներ հատ 2 14040000

101.18 8716 Կցորդներ և կիսակցորդներ հատ 8 19200000

101.19 8431 Շերեփ` տրակտորի հատ 5 9750000

101.20 8201 Գյուղատնտեսական գործիքներ հատ 500 8000000

101.21 4011 Տրակտորների անվադողեր հատ 30 3450000

101.22 9027, 9018, 7017, 9024, 9011, 8421, 8419, 9016, 9025, 8423, 8479, 8418, 9031, 8514, 8418, 3926, 7017, 3923 Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` քարշիչ պահարան, անալիտիկ և տեխնիկական կշեռքներ, սառնարան, ջերմաչափեր, գոլորշացուցիչ, ջրի մաքրման սարք, չորանոց, էքսիկատորներ, ջրի թորման սարք, ֆոտոէլեկտրակալորիմետր, մուֆելային վառարան, pH-մետր, իոնոմետր, ավտոկլավ, մանրադիտակ, էլեկտրական սալիկներ, պահարաններ, սեղաններ, վայրկյանաչափ, ավազի ժամացույցներ, մանրադիտակ, գորյաևի խցիկ, չորացման պահարան, բակտերիոցիդ լամպ, սպեկտրոֆոտոմետր, պոլյարոգրաֆ, ֆոտոէլեկտրալուսաչափ, քրոմոտոգրաֆ լրա-կազմ 1 7500000

101.23 8431 Էքսկավատորի շղթա կգ 1500 2340000

101.24 7309 Մետաղական տարա գինեգործության համար` 100 հազ. լ-ից ոչ ավելի կգ 1150 18721114

101.25 8424 Հեղուկացիր սարք` արտադրամասի խոնավության պահպանման համար հատ 1 4183071

101.26 7304 Չժանգոտվող պողպատե խողովակներ կգ 6482 125518487

101.27 9406 Մետաղյա շինարարական հավաքովի կոնստրուկցիա կգ 3700 52563255

101.28 7216 Սև մետաղյա պրոֆիլներ կգ 894 5299208

101.29 8415 Օդափոխության համակարգ հատ 1 6362060

101.30 8414 Կոմպրեսոր` օդի հատ 1 21050288

101.31 8423 Հատակի էլեկտրական կշեռք հատ 1 15144386

101.32 8402 Գոլորշի արտադրող կաթսա ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան կգ 3815 164450934

101.33 7304 Չժանգոտող մետաղե խողովակներ կգ 3319 27487476

101.34 8419 Ջուրը փափկեցնող սարք հատ 1 15586768

101.35 8421 Գինու զտիչ հատ 1 7898700

101.36 8435 Ֆերմենտներ` գինու խմորման հատ 1 3159480

101.37 9406 Ներսենյակային մետաղական հավաքովի կոնստրուկցիա կգ 7712 215045120

101.38 8435 Գինեգործության սարքավորման մասեր կգ 4960 362557606

101.39 8422 Շշալցման սարքավորում հատ 1 210000000

101.40 4416 Տակառ` փայտյա, և դրանց մասեր հատ 100 81200000

101.41 3921 Փրփրապլաստե ջերմամեկուսիչ կգ 892 46802497

102 Ընդամենը 7760900000

(հավելվածը փոփ., լրաց. 23.06.11 N 848-Ա, 03.05.12 N 570-Ա, 06.12.12 N 1537-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 13-ի N 562-Ա որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երևան ____ ________ 2010թ.

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ___________, մի կողմից, և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս _________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2011 թվականի փետրվարի 1-ն ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված խաղողի վերամշակման, գինու և կոնյակի արտադրության կազմակերպումը.

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ` ապահովելով վերջիններիս մոտ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվաքանակի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավել այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

4. Կողմերի պատասխանատվությունը

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

5. Պայմանագրի գործողության ժամկետը

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։