Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-24-ից մինչև 2020-02-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-02-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2013 թվականի N 24-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունվարի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 24-Ն որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2002 թ.

սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար

Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար

Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Ռ. Նազարյան - ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Մ. Մկրտումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարին փոխարինող, ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալ

Վ. Մովսիսյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։