Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1654-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1686-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1654-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1654-Ա որոշման հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 6-րդ կետի «Քանակը» սյունակում «4000» թիվը փոխարինել «8000» թվով.

2) 7-րդ կետի «Քանակը» սյունակում «90000» թիվը փոխարինել «230000» թվով.

3) աղյուսակը 8.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

« 9. 8544 Մալուխ կգ 58000 Իտալիա 149164000

10. 8504 Վառարանային տրանսֆորմատոր ЭТЦП-12 500/10, մասնակի քանդած վիճակում հատ

(կգ) 1

(50000) ՌԴ 222444000

11. 6902 Հրակայուն աղյուս կգ 196000 ՌԴ 75826000

12. 8419 Օդի չորացուցիչ հատ 1 Չինաստան 2192000

13. 8514 Վառարանի հովացման համակարգ հատ

(կգ) 10

(6000) Ուկրաինա 9560000

14. 6902 Հրակայուն շինվածքներ կգ 25000 Չինաստան 8655000

15. 8544 Մալուխ կգ 3000 Գերմանիա 6074000

16. 8419 Օդի բաժանման մեքենա (հեղուկացման եղանակով) հատ 1 Չինաստան 273560000

17. 8419 Ջրի հովացման աշտարակ (գրադիրնյա) հատ 4 Թուրքիա 26055000

».

4) «Ընդամենը» տողում «7869332129» թիվը փոխարինել «8642862129» թվով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունվարի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։