Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1689-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 1-ին կետը «հրդեհային» բառից հետո լրացնել «և տեխնիկական անվտանգության» բառերով,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3.1-ին կետով.

«2.3.1. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար)

Մուգ կապույտ գույնի, կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը։»,

գ. 2.5-րդ կետում «դեղին» բառը փոխարինել «կապույտ» բառով,

դ. 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

3.1. Տոնական գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

3.2. Տոնական կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով՝ կրծքավանդակին: 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ` համաձայն 7.3-րդ կետի:

3.3. Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

3.4. Տոնական վերնաշապիկ` սպիտակ

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

3.5. Տոնական համազգեստի փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով:

3.6. Տոնական վերարկու` ձմեռային

Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Երկշերտ օձիքով և գոտիով:

3.7. Տոնական համազգեստի շարֆ` կապույտ գույնի

Կապույտ կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:

3.8. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով:

Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

3.9. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)

Շապիկ` կարճաթև, ամառային, երկնագույն:

3.10. Գլխարկ՝ ամենօրյա, ամառային

Գլխարկ՝ ամենօրյա (կեպի), կանաչ, ճակատային մասում ամրացված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը:

3.11. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկ

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց:

3.12. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` կարճ և տաբատ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով:

3.13. Ամենօրյա ձմեռային համազգեստի օձիք

Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):

3.14. Կաշեգոտի

50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

3.15. Կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից:

3.16. Կիսաճտքավոր կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

3.17. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:

3.18. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

3.19. Ձեռնոց` տոնական և ամենօրյա

Տոնական ձեռնոց` հնգամատ, սպիտակ բամբակյա գործվածքից:

Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն խիտ բրդյա գործվածքից:

3.20. Կանացի կիտել՝ տոնական, և կիսաշրջազգեստ

Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:»,

ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլուխը,

զ. 5.1-ին կետում «մուգ կապույտ» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշն է» բառերը` «գրված է «ԱԻՆ» տառերը» բառերով,

է. հանել 5.2-րդ կետի «Կրծքամասը և թիկունքը` դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն:» նախադասությունը,

ը. 5.7-րդ և 5.8-րդ կետերում «կապույտ կամ կարմիր» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,

թ. ուժը կորցրած ճանաչել 5.10-րդ և 5.14-րդ կետերը,

ժ. 5.11-րդ կետում «կապույտ» բառը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով և կետից հանել «, կարմիր գույնի» բառերը,

ժա. 5.11-րդ կետում «կարմիր» բառը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,

ժբ. 6.1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը» բառերը փոխարինել ««ԱԻՆ» տառերը» բառերով,

ժգ. 6.5-րդ կետում «մուգ կապույտ» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,

ժդ. ուժը կորցրած ճանաչել 7.1-ին կետը,

ժե. 7.2-րդ կետի վերնագրում «Թևքի» բառը փոխարինել «Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի» բառերով,

ժզ. 7.2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է Փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE» (նկար 1): Կարվում է ձախ թևքի վրա:»,

ժէ. 7.2-րդ կետի երկրորդ պարբերությունում «(նկար 3)» բառերը փոխարինել «(նկար 2)» բառերով,

ժը. 7.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.3. Ուսանշաններ

Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 22 մմ տրամագծով մեկական կոճակով։ Ուսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար՝ մեկ աստղ։ Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև։

Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների մուգ կապույտ տոնական ուսանշանների վերին հատվածն ամրացված է սույն ձևի նկար 3-ում ներկայացված կոկարդի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով, 3 մմ լայնությամբ երկայնակի կապույտ գույնի ժապավեններով։ Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի.

Աղյուսակ N 1

Փրկարարական ծառայության կոչումը Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը/

աստղերի տրամագիծը (մմ) Ոսկեգույն անկյունային ժապավենների/աստղերի քանակը (հատ) Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գեներալ-լեյտենանտ 0/22 0/2

Գեներալ-մայոր 0/22 0/1

Գնդապետ 5/20 3/3 2 7

Փոխգնդապետ 5/20 2/2 2 7

Մայոր 5/20 1/1 2 7

Կապիտան 3/13 4/4 1 7

Ավագ լեյտենանտ 3/13 3/3 1 7

Լեյտենանտ 3/13 2/2 1 7

Ավագ ենթասպա 2/13 3/3 3 7

Ենթասպա 2/13 2/2 3 7

Ամենօրյա համազգեստի կանաչ ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)` երիզված կապույտ թելով, քանակով և 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ, իսկ ժապավենների վերին մասում ամրացվում են աստղեր` ըստ կոչման և սույն կետի N 1 աղյուսակում ներկայացված քանակի։ Փրկարարական ծառայության ենթասպաների ամենօրյա համազգեստի ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` երիզված կապույտ թելով.

Աղյուսակ N 2

Փրկարարական ծառայության կոչումը Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը/աստղերի տրամագիծը (մմ) Ոսկեգույն անկյունային ժապավենների/ աստղերի քանակը (հատ) Արտաքին կապույտ երիզի հաստությունը (մմ) Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գեներալ-լեյտենանտ 0/22 0/2

Գեներալ-մայոր 0/22 0/1

Գնդապետ 5/20 3/3 2 2 7

Փոխգնդապետ 5/20 2/2 2 2 7

Մայոր 5/20 1/1 2 2 7

Կապիտան 3/13 4/4 3 1 7

Ավագ լեյտենանտ 3/13 3/3 3 1 7

Լեյտենանտ 3/13 2/2 3 1 7

Ավագ ենթասպա 2/13 3/3 2 3 7

Ենթասպա 2/13 2/2 2 3 7

Փրկարարական ծառայության ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների կանաչ, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ.

Աղյուսակ N 3

Փրկարարական ծառայության կոչումը Ուսադիրների վրայի ժապավենների քանակը Ուսադիրների վրայի ժապավենների լայնությունը (մմ) Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ) Ուսադիրների ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարածությունը (մմ)

Ավագ 1 14 - -

Ավագ սերժանտ 1 14

Սերժանտ 3 4 2 25

Կրտսեր սերժանտ 2 4 2 25

Շարքային - - -

Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է։»,

ժթ. 8-րդ գլխի վերնագրում և 8-րդ գլխի ամբողջ տեքստում «պետական հրդեհային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» բառերով,

ի. 8-րդ գլխի 8.2-րդ կետում «և IV գլուխներով» բառերը փոխարինել «գլխով» բառով,

իա. 8-րդ գլխի 8.3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով,

իբ. 8-րդ գլխի 8.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.4. Աշխատողների կիտելի (ամենօրյա համազգեստի) ձախ թևքին ամրացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 3):

Նկար 3-ում ներկայացված թևանշանը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնական խորհրդանիշն է:

Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:

Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:

Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն է: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:»,

իգ. 8-րդ գլխի 8.5-րդ կետում «(նկար 6)» բառերը փոխարինել «(նկար 4)» բառերով,

իդ. 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.1. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները.

ա) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշանն է`

Ակտի պատկեր

Նկար 1:

բ) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի խորհրդանշաններն (էմբլեմներ) են`

Ակտի պատկեր

Նկար 2:

գ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևանշանն է`

Ակտի պատկեր

Նկար 3:

դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևքին փակցվող տարբերանշաններն են`

Ակտի պատկեր

Նկար 4:

ե) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի ձևն է`

Ակտի պատկեր

Տոնական համազգեստ` գեներալների

համար Ամենօրյա համազգեստ` գեներալների

համար

Ակտի պատկեր

Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար

Ակտի պատկեր

Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար

Ակտի պատկեր

Տոնական համազգեստ` իգական սեռի փրկարարական ծառայողների համար

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Ամենօրյա ամառային համազգեստ` փրկարարական ծառայողների համար

Ակտի պատկեր

Ամենօրյա համազգեստ` փրկարարական ծառայողների համար

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Ամենօրյա ձմեռային համազգեստ` փրկարարական ծառայողների համար

զ) Փրկարարական ծառայության ծառայողների գլխարկների և փողկապների ձևն է`

Ակտի պատկեր

Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

Ակտի պատկեր

Տոնական

Ակտի պատկեր

Ամենօրյա

Ակտի պատկեր

Փողկապ փրկարար ծառայության

գեներալների համար Փողկապ փրկարար ծառայության

գլխավոր, ավագ, միջին և կրտսեր

խմբերում պաշտոններ զբաղեցնող

ծառայողների համար

իե. որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունվարի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1689-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:

2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ

մարդու համար (հատ) Կրելու ժամկետը

(տարի)

1. Տոնական համազգեստ`

- կիսաբրդյա գլխարկ.

- կիսաբրդյա կիտել` տաբատով.

- ձեռնոց 1-ական հատ 5-ական տարի

2. Տոնական համազգեստի ձմեռային գլխարկ 1 5

3. Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար 1 2

4. Բրդյա վերարկու` տոնական համազգեստի համար 1 4

5. Տոնական համազգեստի ուսադիր 2 4

6. Փողկապ` տոնական համազգեստի համար 1 5

7. Գոտի 1 5

8. Կոշիկ 1 զույգ 2

9. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) 1 1

10. Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ձմեռային բաճկոն և գլխարկ 1-ական հատ 3-ական տարի

11. Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ուսադիր 2-ական հատ 2-ական տարի

3. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 2-րդ կետով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

4. Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետ կոչումներ ունեցող արական և իգական սեռերի ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ

մարդու համար (հատ) Կրելու ժամկետը

(տարի)

1. Տոնական համազգեստ`

- կիսաբրդյա գլխարկ.

- կիսաբրդյա կիտել` տաբատով

(իգական սեռի ծառայողների համար` կիսաշրջազգեստով).

- ձեռնոց 1-ական հատ յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

2. Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար`

-կարճաթև.

-երկարաթև 1-ական հատ յուրաքանչյուրը՝ 2-ական տարի

3. Տոնական համազգեստի համար`

- բրդյա վերարկու.

- շարֆ 1-ական հատ յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

4. Տոնական համազգեստի համար`

- փողկապ.

- կաշեգոտի 1-ական հատ յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

5. Տոնական համազգեստի ուսադիր 2-ական հատ յուրաքանչյուրը՝ 4-ական տարի

6. Կոշիկ 1 զույգ 2

7. Կիսաճտքավոր կոշիկ 1 զույգ 2

8. Ձմեռային ամենօրյա սվիտեր (երկարաթև կամ կարճաթև) 1 3

9. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն

(կանաչակապտագույն) 1 1

10. Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի`

- ձմեռային բաճկոն.

- ձմեռային գլխարկ 1-ական հատ յուրաքանչյուրը՝ 4-ական տարի

11. Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)`

- առանց օձիքի.

- օձիքով 1-ական հատ յուրաքանչյուրը՝ 1,5-ական տարի

12. Ամենօրյա համազգեստի ուսադիր 2 3

5. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված`

1) կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.

2) կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.

3) տոնական համազգեստ հատկացնել դրոշակակիր, գծային, նվագախմբի անդամ և հանդիսավոր արարողությունների մասնակից կրտսեր կոչում ունեցող ծառայողներին:

6. Սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված համազգեստը կրելու ժամկետները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների վրա:

7. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ մարդու համար (հատ) Կրելու ժամկետը (տարի)

1. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) 1 1

2. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` փիրուզագույն (կանաչակապտագույն) 1 3

3. Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)`

- առանց օձիքի.

- օձիքով 1-ական հատ յուրաքանչյուրը՝

1-ական տարի

4. Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ 1 3

5. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար 1 լրակազմ 2

6. Փրկարարի տաբատ-բաճկոն՝ կարճ 1 լրակազմ 2

7. Փրկարարի կիսակոմբինեզոն 1 2

8. Փրկարարի`

- կիսաճտքավոր կոշիկ.

- սպորտային կոշիկ 1-ական զույգ յուրաքանչյուրը՝

1-ական տարի

9. Փրկարարի երկարաճիտք կոշիկ` 1 2

10. Փրկարարի ժիլետ առանց թևերի 1 3

11. Տաբատ կամ կիսատաբատ 1 1

8. Փրկարարական ծառայության ծառայողների հատուկ (պաշտպանիչ) համազգեստ կրելու ժամկետներն են`

NN

ը/կ Անվանումը Քանակը`

մեկ մարդու համար (հատ) Կրելու ժամկետը (տարի)

1. Պաշտպանիչ` հրակայուն, ջրակայուն համազգեստ 1 5

2. Ջրասուզակի համազգեստ 1 5

3. Քիմիական, մանրէաբանական և այլ ախտահարման օջախներում աշխատելու համար պաշտպանիչ համազգեստ 1 5

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։