Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2012 թվականի N 1294-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1064-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ս. Պետրոսյան-Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Է. Սարգսյան-Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.

2) «Ա. Տեր-Ղուկասյան-Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Օհանյան-Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։