ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2013 թվականի N 34-Ա
«MED A.KGmbH» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը (այսուհետ` գույք)՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A.KGmbH» ընկերությանը (այսուհետ` վարձակալ):
2. Սահմանել, որ՝
1) վարձակալության տրամադրվող գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարիների համար կազմում է 1 մլն դրամ, որից հետո վարձավճարը կհաշվարկվի տվյալ պահին գործող կարգին համապատասխան.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «MED A.KGmbH» ընկերության հետ վարձակալության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ`
1) վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) վարձակալը պարտավոր է յուրաքանչյուր տարի իր կողմից կատարված ներդրումները հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
3) վարձակալն ունի վարձակալած գույքը գնելու նախապատվության իրավունք.
4) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունվարի 21
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունվարի 16-ի N 34-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Ընդհանուր մակերեսը
(քառ. մ) Սկզբնական արժեքը (դրամ) Մնացորդային արժեքը (դրամ) Սեփականության իրավունքի պետական գրանցման համարը
1. Վարչական շենք N 1 471.22 4252500.0 333094.75 19.06.2008 թ.
N 235695
2. Դիսպետչերական շենք 145.2 941250.0 110871.13 19.06.2008 թ.
N 235695
3. Էլեկտրիկի տնակ 10.14 67500.0 9369.25 19.06.2008 թ.
N 235695
4. Ավտոդողերի նորոգման կետ և սանհանգույց 11.5 75000.0 10325.50 19.06.2008 թ.
N 235695
5. Քարե պահեստ 31.36 55200.0 7611.00 19.06.2008 թ.
N 235695
6. Նորոգման արհեստանոց 3687.62 13631250.0 1067736.13 19.06.2008 թ.
N 235695
7. Երկաթբետոնե ցանկապատ - 1258500.0 167808.75 19.06.2008 թ.
N 235695
8. Ավտոմեքենաների լվացման տեղամաս 495.32 912000.0 121600.00 19.06.2008 թ.
N 235695
9. Դիզելային գեներատորի տեղամաս 24.5 129000.0 17195.50 19.06.2008 թ.
N 235695
10. Տնտեսական մասնաշենք 1062.8 198750.0 27408.38 19.06.2008 թ.
N 235695
11. Դիզելային վառելիքի զտիչ տեղամաս՝ քարից 27.7 21000.0 - 19.06.2008 թ.
N 235695
12. Ավտոմեքենաների լիցքավորման կայանի շենք 18.9 2299495.0 337361.94 19.06.2008 թ.
N 235695
13. Ճաշարան՝ ալյումինե կառուցվածքներից 220.14 2131500.0 166961.25 19.06.2008 թ.
N 235695
14. Խանութ՝ ալյումինե կառուցվածքներից 85000.0 4923.00 19.06.2008 թ.
N 235695
15. Մետաղյա տաղավար 69000.0 - 19.06.2008 թ.
N 235695
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան