Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2000 թվականի N 638

«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 և 1999 թվականի ապրիլի 13-ի N 217 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 595 որոշման համաձայն լուծարվող «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը (պարտատիրոջ և պարտապանի համաձայնությամբ) փոխանցել Ալավերդու քաղաքային համայնքին, որից հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 և 1999 թվականի ապրիլի 13-ի N 217 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 595 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 3-րդ կետը` «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։