Հոդված 20
Հոդված 20
Ստորագրումը
Սույն Արձանագրությունը կոնվենցիաների մասնակիցների կողմից ստորագրելու համար բաց կլինի Եզրափակիչ ակտն ստորագրելուց վեց ամիս անց և բաց կմնա տասներկու ամսվա ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 21
Վավերացումը
Սույն Արձանագրությունը պետք է հնարավորին չափ արագորեն վավերացվի: Վավերագրերն ի պահ են հանձնվում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին` կոնվենցիաների ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 22
Միանալը
Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է այն չստորագրած՝ կոնվենցիաների ցանկացած մասնակցի առջև: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում կոնվենցիաների ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 23
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երկու վավերագիր կամ միանալու մասին երկու փաստաթուղթ ի պահ հանձնելուց վեց ամիս անց:
2. Կոնվենցիաների` սույն Արձանագրությունը հետագայում վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր մասնակցի համար այն ուժի մեջ է մտնում այդպիսի մասնակցի կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս անց:
Հ ո դ վ ա ծ 24
Ուղղումները
1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ուղղումներ առաջարկել սույն Արձանագրության առթիվ: Առաջարկված ցանկացած ուղղման տեքստն ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ խորհրդատվություններ անցկացնելուց հետո որոշում է, թե պե՞տք է գումարել համաժողով` առաջարկված ուղղումը կամ ուղղումները քննության առնելու համար:
2. Ավանդապահն այդ համաժողովին հրավիրում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից` նրանք սույն Արձանագրությունը ստորագրե՞լ են, թե ոչ:
Հ ո դ վ ա ծ 25
Չեղյալ հայտարարելը
1. Այն դեպքում, երբ Բարձր պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարում սույն Արձանագրությունը, չեղյալ հայտարարվելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթն ստանալուց հետո վեց ամիս անց: Սակայն, եթե վեցերորդ ամսվա ավարտին չեղյալ հայտարարած կողմը հայտնվի 1-ին հոդվածում հիշատակված իրադրության մեջ, ապա չեղյալ հայտարարվելն ուժի մեջ չի մտնում մինչև զինված ընդհարման ավարտը: Այն անձինք, որոնք ազատազրկվում են կամ որոնց ազատությունը սահմանափակվում է այդ ընդհարման հետ կապված պատճառներով, այնուամենայնիվ, շարունակվում են սույն Արձանագրության դրույթների հովանավորությունից օգտվել, մինչև նրանց վերջնական ազատագրումը:
2. Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը գրավոր ձևով ուղարկվում է ավանդապահին, որն այդ մասին տեղեկացնում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:
Հ ո դ վ ա ծ 26
Ծանուցումը
Ավանդապահը Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից` նրանք սույն Արձանագրությունը ստորագրել են, թե ոչ, ծանուցում է`
ա) սույն Արձանագրության տակ դրված ստորագրությունների և 21 և 22 հոդվածներին համապատասխան՝ վավերագրերը և միանալու փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,
բ) 23 հոդվածին համապատասխան՝ սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու թվականի մասին և
գ) 24 հոդվածին համապատասխան՝ ստացված հաղորդումների և հայտարարությունների մասին:
Հ ո դ վ ա ծ 27
Գրանցումը
1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունն ավանդապահի կողմից ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածին համապատասխան գրանցման և հրապարակման համար:
2. Ավանդապահը նաև Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը տեղեկացնում է սույն Արձանագրության առթիվ իր ստացած բոլոր վավերագրերի և միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերի մասին:
Հ ո դ վ ա ծ 28
Նույնական տեքստերը
Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, հանձնվում է ի պահ ավանդապահին, որը դրա հաստատված պատճեններն ուղարկում է կոնվենցիաների բոլոր մասնակիցներին:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 7-ից: