Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի բնագավառում տեղեկատվական համագործակցության մասին

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները (այսուհետ՝ Կողմեր),

ընդունելով յուրաքանչյուր մարդու կյանքի համար բարենպաստ միջավայրի և էկոլոգիական անվտանգության, շրջակա բնական միջավայրի վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը,

ելնելով բնապահպանական գերատեսչությունների և կառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների կողմից հավաստի և օպերատիվ էկոլոգիական տեղեկատվության օգտագործման անհրաժեշտությունից,

շրջակա բնական միջավայրի, բնական պաշարների և մարդու առողջության վրա բնական և տեխնածին գործոնների ազդեցության գնահատման, համապատասխան որոշումների և կանխամիջոցների ձեռնարկման նպատակով,

հատուկ նշանակություն տալով շրջակա բնական միջավայրի վիճակի կանխատեսման, բնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության դերին,

ղեկավարվելով էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում փոխգործողության մասին 1992 թվականի փետրվարի 8-ի Համաձայնագրի և 1996 թվականի հոկտեմբերի 18-ի Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական դաշտի ձևավորման Հայեցակարգի դրույթներով,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Տեղեկատվական համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով.

էկոլոգիական տեղեկատվության զանգվածային տարածման և փոխանակման բնագավառում տեղեկատվամեթոդական գործունեության ապահովում,

շրջակա բնական միջավայրի, բնօգտագործման հետ կապված վտանգավոր և այլ օբյեկտների վիճակի, էկոլոգիայի և բնության պահպանության բնագավառում գիտական և տեխնիկական մշակումների վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծում,

սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարման մարմինների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների գործունեության տեղեկատվական ապահովում,

աղտոտող նյութերի անդրսահմանային տեղափոխումների, ինչպես նաև պլանավորվող գործունեության հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

աջակցություն բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանը,

միջազգային էկոլոգիական կազմակերպությունների հետ համագործակցություն և տեղեկատվության փոխանակում:

Համատեղ գործունեության ուղղությունների ցանկը հետագայում կարող է ճշգրտվել Կողմերի առաջարկությամբ:

Հ ո դ վ ա ծ 2

Կողմերը կազմավորում են միջպետական էկոլոգիական-տեղեկատվական համակարգ (ՄԷՏՀ)՝ գոյություն ունեցող հաղորդակցման միջոցների և էկոլոգիական տեղեկատվություն պարունակող գործող կառույցների հիմքի վրա:

Կողմերը ՄԷՏՀ կազմավորման գործում համակարգող դերը դնում են Միջպետական էկոլոգիական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) վրա:

Հ ո դ վ ա ծ 3

ՄԷՏՀ օգտագործմամբ Կողմերի կողմից լուծվող Հիմնական խնդիրներն են.

էկոլոգիական տեղեկատվության օպերատիվ տարածում և փոխանակում,

արտակարգ էկոլոգիական իրավիճակների, վթարների, աղետների, վտանգավոր թափոնների տեղափոխման մասին տեղեկացում և տեղեկատվության տրամադրում ,

Համագործակցության մասնակից պետությունների Կարմիր գրքերում մտցված կենդանիների և բույսերի տեսակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում շրջակա բնական միջավայրի վիճակի և բնապահպանական գործունեության մասին տարեկան զեկույցների պատրաստում և տարածում,

գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, գիտատեխնիկական և նորարարական ծրագրերի առաջադեմ էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների մասին տեղեկացում,

բնապահպանական գործունեության բնագավառում էլեկտրոնային գրադարանի ստեղծում և վարում,

Համագործակցության մասնակից պետությունների բնապահպանական օրենսդրական ակտերի ներդաշնակեցման համար միջոցառումների տեղեկատվական աջակցություն,

աջակցություն էկոլոգիական նախագծերի իրագործման նպատակով ներդրումների ներգրավմանը:

Հ ո դ վ ա ծ 4

Ազգային էկոլոգիական տեղեկատվական ծառայությունների փոխազդեցությունն իրականացվում է առանձին պայմանավորվածությունների հիման վրա:

Հ ո դ վ ա ծ 5

Կողմերը միջոցառումներ են ձեռնարկում ապահովելու համար տեղեկատվության սպառողների մուտքը շրջակա բնական միջավայրի մասին տվյալների միջազգային շտեմարաններ՝ միջազգային տեղեկատվական համակարգերում ինտեգրացվելու նպատակով:

Հ ո դ վ ա ծ 6

ՄԷՏՀ ստեղծման ֆինանսավորումն իրականացվում է շահագրգիռ կազմակերպությունների միջոցների հաշվին:

Խորհուրդը սահմանում է ՄԷՏՀ ստեղծման, գործելու և էկոլոգիական տեղեկատվության սպառողների հետ փոխգործակցելու մեխանիզմը:

Հ ո դ վ ա ծ 7

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի համաձայնեցրած այլ ընթացակարգերի օգնությամբ:

Հ ո դ վ ա ծ 8

Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

Հ ո դ վ ա ծ 9

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, դուրս գալուց առնվազն երեք ամիս առաջ՝ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցագիր ուղարկելով:

Հ ո դ վ ա ծ 10

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

Հ ո դ վ ա ծ 11

Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է ամեն անգամ հինգ տարով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

Հ ո դ վ ա ծ 12

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող ցանկացած պետության կողմից դրան միանալու համար՝ բոլոր Կողմերի համաձայնությամբ և ավանդապահին այդպիսի միացման մասին փաստաթղթերը հանձնելու միջոցով:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 1998 թվականի սեպտեմբերի 11-ին մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի փետրվարի 24-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։