ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2013 թվականի N 28-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման վերաբերյալ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունվարի 18-ի N 28-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան