Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2012 թվականի N 898-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք` Բելառուսի Հանրապետության խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 19-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 18-ի N 898-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-25-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Լ. Շաքարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի երկրորդ քարտուղար

Դ. Ջանազյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ռեֆերենտ

Ս. Չամանյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 18-ի N 898-Ա

որոշման

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսերը Գումարը

(եվրո)

Օդանավակայան (երկաթուղային կայարան) տեղափոխում (Մինսկ և շրջաններ) 20

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) 20

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) 80

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) 20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) 195

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը 335

Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 35 եվրո, 3 օր) 105

Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 15 եվրո, 3 օր) 45

Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 35 եվրո, 3 օր) 105

Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից) 15

Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (6 գիշեր՝ յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 110 եվրո և հավելյալ 55 եվրո, եթե Մինսկ է ժամանել ավելի շուտ) 715

Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 50 եվրո, առավելագույնը՝ 7 օր) 350

Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 40 եվրո, 3 օրվա համար) 120

Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 40 եվրո, 3 օրվա համար) 120

Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվելիք ընդհանուր գումարի չափը 1575

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված ամբողջական գումարի չափը 1910

Երևան-Մինսկ-Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը փաստացի ծախս

(հավելվածը փոփ. 28.12.12 N 1290-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։