ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1064-Ա
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումՆ ՈՒժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1064-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Կ. Աճեմյան
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Սաղաթելյան
- ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Քոչարյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Սիմոնյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Սուքիասյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Մ. Ղազարյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Հարությունյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Ա. Տիգրանյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ե. Կարաբեգովա - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրականագիտության ամբիոնի պրոֆեսոր
Կ. Աբրահամյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի վարիչ
Խ. Թևոսյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ
Լ. Մարկոսյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնի վարիչ
Ֆ. Հովհաննիսյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռոմանական լեզվաբանության ամբիոնի վարիչ
Հ. Թովմասյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Ափյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Է. Սարգսյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Մ. Սողոյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Թունյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Օհանյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Կ.Ավետիսյան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 20.04.12 N 358-Ա, 24.05.12 N 461-Ա, 28.12.12 N 1294-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան