Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ-ՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-02-14-ից մինչև 2016-12-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-12-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2010 թվականի N 1561-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործընթացի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:

2. Հաստատել օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում տեղադրել այն պետությունների ցանկը, որոնց կողմից տրված լիազորագրերը, առանց լրացուցիչ վավերացման և (կամ) թարգմանության, հիմք են Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման համար, և «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկը, որոնց իշխանություններին ներկայացվող Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը պետք է վավերացվի ապոստիլով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք) Հայաստանի Հանրապետությունում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները (այսուհետ` ներկայացուցչություն)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ստացված տեղեկության հիման վրա:

2. Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:

(2-րդ կետը խմբ. 10.01.13 N 66-Ն)

3. Տեղեկանք հայցողն անձամբ, փոստի միջոցով կամ առցանց նախարարություն (ներկայացուցչություն) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.

2) անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը).

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները.

4) եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.

5) եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,

բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,

գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,

դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,

ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(3-րդ կետը խմբ. 10.01.13 N 66-Ն)

3.1. Առցանց դիմելու դեպքում պետք է ներկայացվի սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի պատկերամուտը:

(3.1-ին կետը լրաց. 10.01.13 N 66-Ն)

3.2. Փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ:

(3.2-րդ կետը լրաց. 10.01.13 N 66-Ն)

4. Տեղեկանք ստանալու համար դիմումները նախարարությունում և ներկայացուցչությունում ընդունվում են քաղաքացիների ընդունելության սրահում:

5. Նախարարությունում դիմումներն ընդունում է նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժինը` յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին (բացառությամբ տոնական կամ այլ պատճառով ոչ աշխատանքային հայտարարված օրերի)` ժամը 10.00-12.00-ն: Ներկայացուցչությունում դիմումներն ընդունվում են նախապես սահմանված ընդունելության օրերին և ժամերին:

6. Տեղեկանք տրամադրելու համար ստացված դիմումների գրանցումը, հաշվառումը, հարցումն ինֆորմացիոն կենտրոն, պատասխանի ստացումը և տեղեկանքի ձևակերպումն իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:

7. Դիմումն ընդունելու պահին անհրաժեշտ տվյալները գրանցվում են էլեկտրոնային համակարգում, որի կողմից կազմվում է ծանուցագիր: Ծանուցագրում նշվում են դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, դիմումի գրանցման ամսաթիվը, 12 նիշից բաղկացած հսկիչ համարը և տեղեկանքը պատրաստ լինելու օրը: Ծանուցագիրը տպվում և տրամադրվում է դիմողին: Դիմողի ցանկությամբ՝ ծանուցագիրը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով, եթե դիմումում նշվում է էլեկտրոնային փոստի հասցե:

8. Դիմումն էլեկտրոնային համակարգում գրանցվելու պահին համակարգն ստեղծում է էլեկտրոնային պահանջագիր՝ համաձայն N 3 ձևի, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով առաքվում է ինֆորմացիոն կենտրոն:

9. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված պահանջագրի հիման վրա կատարվում է համապատասխան ստուգում և Հայաստանի Հանրապետությունում դատվածության ու հետախուզման առկայության մասին տեղեկությունը կամ դրանց բացակայության մասին նշումը մուտքագրվում է տվյալ պահանջագրի համապատասխան դաշտում և ամրագրվում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

10. Նախարարությունից ստացված էլեկտրոնային պահանջագրերին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է երկու աշխատանքային օրվա ընթացքում:

11. Ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանի հիման վրա նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպում է տեղեկանքը՝ համաձայն N 4 ձևի: Տեղեկանքը կազմվում է էլեկտրոնային համակարգի կողմից՝ հայերենով և որևէ օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն կամ ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ:

12. Տեղեկանքը տպվում է պաշտպանված ձևաթղթի վրա, անհրաժեշտության դեպքում վավերացվում է ապոստիլով կամ ստորագրվում նախարարության համապատասխան պաշտոնատար անձի կողմից և կնքվում նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության անվանմամբ ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով:

13. Տեղեկանքն առձեռն դիմողին է հանձնվում նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում` սույն կարգի 5-րդ կետում սահմանված ժամերին: Տեղեկանքը դիմողին հանձնելու պահին էլեկտրոնային համակարգում կատարվում է տեղեկանքը հանձնելու մասին նշում:

13.1. Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով:

(13.1-ին կետը լրաց. 10.01.13 N 66-Ն)

14. Ներկայացուցչությունում դիմումներն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք էլեկտրոնային համակարգով առաքվում են նախարարություն, որից հետո սույն կարգի 8-10-րդ կետերում նշված գործընթացների իրականացումից հետո ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանը նախարարությունից մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգով առաքվում է ներկայացուցչություն, որտեղ տեղեկանքը ձևակերպվում և տպվում է պաշտպանված ձևաթղթի վրա: Տեղեկանքն ստորագրվում է համապատասխան պաշտոնատար անձի կողմից և կնքվում տվյալ ներկայացուցչության անվանմամբ ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով:

15. Սույն կարգի իմաստով էլեկտրոնային համակարգից օգտվելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է՝

1) նախարարությունում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.

2) ինֆորմացիոն կենտրոնում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը.

3) ներկայացուցչությունում` տվյալ ներկայացուցչության ղեկավարը:

16. Էլեկտրոնային համակարգի ադմինիստրատորը սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձանց համար ստեղծում է օգտվողի անուն և գաղտնաբառ:

17. Էլեկտրոնային համակարգի յուրաքանչյուր օգտվող պատասխանատու է իր գաղտնաբառը գաղտնի պահպանելու համար: Գաղտնաբառը պետք է փոփոխվի երեք ամիս պարբերականությամբ:

18. Նախարարությունը տրամադրում է նաև օտարերկրյա պետություններում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ` այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ կատարվող հարցումների հիման վրա, այդ պետությունների հետ համապատասխան միջազգային պայմանագրերի առկայության դեպքում: Այս դեպքում՝ տեղեկանք ստանալու համար դիմողը նախարարություն է ներկայացնում դիմում՝ համաձայն N 2 ձևի, և սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

19. Տեղեկանքը տրամադրվում է դիմումի ստացումից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախարարության կողմից, և առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացուցչության կողմից: Եթե դիմումը ներկայացվել է օտարերկրյա պետությունում դատվածության և հետախուզության առկայության մասին տեղեկանք ստանալու համար, ապա տեղեկանքի տրամադրման ժամկետը հաշվարկվում է տվյալ պետությունից հարցման պատասխանը նախարարություն կամ ներկայացուցչություն մուտքագրվելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև N 1

ՀՀ արտաքին գործերի նախարարության

աշխատակազմի հյուպատոսական վարչություն

Դ Ի Մ ՈՒ Մ

Ես՝ _____________________________________________________ ,

(անունը, ազգանունը) խնդրում եմ տրամադրել

իմ □, իմ ծնողի □, իմ եղբոր (քրոջ) □, իմ ամուսնու □, իմ զավակի □,

ինձ լիազորած անձի □՝ Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները՝

1. Ազգանունը

2. Անունը

3. Հայրանունը

4. Ծննդյան ամսաթիվը տարի ամիս օր

5. Ծննդավայրը

6. Հաշվառման հասցեն

7. Ինչ նպատակով է ստուգվում -ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու

նպատակով

8. Հեռախոսահամարը

(ըստ ցանկության)

9. Էլեկտրոնային փոստի հասցեն

(ըստ ցանկության)

Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել __________________________________ -ին,

(անունը, ազգանունը)

ում անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը ներկայացնում եմ կից:

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքի ստացումը հանձնարարվում է այլ անձի)

Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ ______________________________________

_____________________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե ցանկանում եք տեղեկանքն ստանալ փոստով)

Դիմող ____________________

(ստորագրությունը) ____________________________________

(անունը, ազգանունը)

______ _____________________ 20 թ.

(ձևը խմբ. 10.01.13 N 66-Ն)

Ձև N 2

ՀՀ արտաքին գործերի նախարարության

աշխատակազմի հյուպատոսական վարչություն

Դ Ի Մ ՈՒ Մ

Ես՝ _____________________________________________________ ,

(անունը, ազգանունը) խնդրում եմ տրամադրել

իմ □, իմ ծնողի □, իմ եղբոր (քրոջ) □, իմ ամուսնու □, իմ զավակի □,

ինձ լիազորած անձի □՝ ______________________________________-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները՝

1. Ազգանունը

2. Անունը

3. Հայրանունը

4. Ծննդյան ամսաթիվը տարի ամիս օր

5. Ծննդավայրը

6. Հաշվառման հասցեն

7. Ինչ նպատակով է ստուգվում -ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու նպատակով

8. Հեռախոսահամարը

(ըստ ցանկության)

9. Էլեկտրոնային փոստի հասցեն

(ըստ ցանկության)

Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել ______________________________________ -ին ,

(անունը, ազգանունը)

ում անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը ներկայացնում եմ կից:

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքի ստացումը հանձնարարվում է այլ անձի)

Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ _____________________________________

______________________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե ցանկանում եք տեղեկանքն ստանալ փոստով)

Դիմող __________________

(ստորագրությունը) _____________________________________

(անունը, ազգանունը)

______ _____________________ 20 թ.

(ձևը խմբ. 10.01.13 N 66-Ն)

Ձև N 3

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

1. Ազգանունը

2. Անունը

3. Հայրանունը

4. Ծնվել է (տարի, ամիս, օր)

5. Ծննդավայրը

6. Հաշվառման հասցեն

7. Ինչ նպատակով է ստուգվում -ի իշխանություններին տեղեկանք

ներկայացնելու նպատակով

Նշումներ ինֆորմացիոն կենտրոնի կողմից

Էլեկտրոնային ստորագրություն

Ձև N 4

ՏԵՂԵԿԱՆՔ

Ում կողմից

Տալու ամսաթիվը

(տարի, ամիս, օր)

Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի

այն մասին, որ

Ծնվել է (տարի, ամիս, օր)

Հաշվառման հասցեն`

Հայաստանում դատապարտված չի եղել և ներկայումս հետախուզման մեջ չի գտնվում:

CERTIFICATE

Authority

Date of issսe(year/month/day)

To Whom It May Concern

Tհis is to certify tհat Mr./Ms.

Born on (year/month/day)

Residing in:

Has not been convicted before and is not under investigation in Armenia at tհe moment.

_____________________________________

(պաշտոնը)

_____________________________________

(position)

_____________________________________

(անունը, ազգանունը)

_____________________________________

(first name, last name)

(հավելվածը խմբ., լրաց. 10.01.13 N 66-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։