Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ /ՍԾՏՀ/ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Իրավասու մարմիններ և տեղական կետեր

1. Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Կողմերից յուրաքանչյուրը նշանակում /կամ սահմանում/ է մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, այսուհետ՝ «իրավասու մարմիններ»:

2. Առանց վնաս հասցնելու գոյություն ունեցող այլ երկկողմ և բազմակողմ համաձայնությունների, յուրաքանչյուր Կողմ կնշանակի կամ կստեղծի արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկություններ հաղորդող և օգնություն հատկացնող մեկ կամ մի քանի իրավասու տեղական կետեր:

3. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն իրավասու մարմնի /մարմինների/, ինչպես նաև տեղական կետի /կետերի/ վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին:

4. Յուրաքանչյուր Կողմ կապահովի իրավասու մարմնի /մարմինների/ և տեղական կետի /կետերի/ անխափան գործունեությունը:

Հ ո դ վ ա ծ 7

Արտակարգ իրավիճակների Աշխատանքային խումբ /կոմիտե/

Սույն Համաձայնագրի կիրառման համար իրավասու ազգային իշխանությունները կնշանակեն ՍԾՏՀ-ի շրջանակներում ստեղծվող համապատասխան ընդհանուր մարմնի /Արտակարգ իրավիճակների Աշխատանքային խմբի/ իրենց ներկայացուցիչներին:

Հ ո դ վ ա ծ 8

Արտակարգ իրավիճակների դեպքում օգնության համակարգում և կառավարում

1. Խնդրող կողմի իրավասու մարմինը կհամակարգի, կկառավարի և կվերահսկի Օգնության խմբի գործողությունները՝ դրա ղեկավարների միջոցով:

2. Խնդրող կողմը Օժանդակող կողմի խմբի ղեկավարներին պետք է տեղեկացնի արտակարգ իրավիճակի վայրում և գործողությունների կոնկրետ տեղամասերում իրավիճակի զարգացման մասին և, անհրաժեշտության դեպքում, այդ խմբերին ապահովի թարգմանիչներով և կապի համար անհրաժեշտ միջոցներով այն շտաբի հետ, որն իրականացնում է որոնողական, փրկարարական և անհետաձգելի այլ աշխատանքների ընդհանուր կառավարումը:

3. Օգնության խմբերի սարքավորումները պետք է բավարարեն ժամանման պահից 72 ժամվա ընթացքում արտակարգ իրավիճակի գոտում գործողությունների կատարման համար: Խնդրող կողմը, տվյալ ժամկետը լրանալուց հետո, պետք է ապահովի այդ խմբերին բոլոր անհրաժեշտ առարկաներով՝ նրանց խնդրանքի հիման վրա:

4. Խնդրող կողմը պետք է ապահովի Օգնության խմբերի անդամների անվտանգությունը, անվճար բուժսպասարկումը, սնունդն ու կացարանը, ինչպես նաև տրամադրի առաջին անհրաժեշտության

առարկաներ՝ նրանց սեփական պաշարների սպառման դեպքում:

Հ ո դ վ ա ծ 9

Օգնության խմբերի կողմից սահմանն անցնելու կարգը և մնալու կանոնները

1. Խնդրող կողմի կամ տարանցման պետության սահմանն Օգնության խմբերի անդամների կողմից անցնելու կարգը պետք է սահմանվի դրանց ազգային օրենսդրությամբ, միջազգային իրավունքով և Խնդրող և/կամ տարանցիկ պետության երկկողմ համաձայնագրերով:

2. Խնդրող կողմի սահմանով շնավարժ խմբերի անցնելու և Խնդրող կողմի պետության տարածքում դրանց մնալու կարգը պետք է սահմանվի յուրաքանչյուր դեպքում Խնդրող կողմի պետության տարածքում գործող կարանտինային կանոններին համապատասխան:

3. Օգնության խմբերի անդամները պարտավոր են պահպանել Խնդրող կողմի և/կամ տարանցման պետության պետական օրենքներն ու կանոնները: Միևնույն ժամանակ աշխատանքային և այլ համապատասխան օրենսդրության առումով նրանք գտնվում են Օժանդակող կողմի իրավասության ներքո:

Այն դեպքում, երբ այդ խմբերը ներառում են իրենց կազմի մեջ քաղաքացիական պաշտպանության ռազմական անձնակազմ, նրանց մնալն, ըստ նախնական պայմանավորվածության, և գործունեությունը կկարգավորվեն Օժանդակող կողմի նման անձնակազմի կարգավիճակը կարգավորող օրենսդրության համաձայն:

4. Օգնության խմբերի, նրանց սարքավորումների և օգնության բեռների փոխադրման նպատակների համար՝ դրանք հնարավորին սեղմ ժամկետներում նպատակատեղ հասցնելու համար, կարող է օգտագործվել համապատասխան տրանսպորտային միջոցներից ցանկացածը:

Օգնության փոխադրման համար տրանսպորտի հատուկ միջոցների օգտագործման կարգը կսահմանվի Կողմերի իրավասու մարմինների կողմից:

Հ ո դ վ ա ծ 10

Օգնության միջոցների և բեռների ներմուծումը, արտահանումը և տարանցումը

1. Օգնության նպատակների համար ներմուծվող և արտահանվող օգնության սարքավորումներն ու ապրանքները, ի կատարումն սույն Համաձայնագրի, կազատվեն մաքսային տուրքերից, հարկերից և վճարումներից:

2. Օգնության սարքավորումների և ապրանքների մաքսային ստուգումն ու հսկողությունը պետք է իրականացվի պարզեցված ձևով առաջնության կարգով՝ Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված ծանուցագրերի հիման վրա, որոնցում նշվում է օգնության խմբերի կազմը և ներմուծվող ու արտահանվող օգնության սարքավորումների և բեռների ցուցակը:

3. Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր կարող են ներմուծվել միայն բժշկական օգնության համար անհրաժեշտ քանակությամբ և օգտագործվել միայն որակյալ բժշկական անձնակազմի կողմից: Այս դեպքում Օգնության խմբի ղեկավարը պետք է մաքսային հսկողության մարմիններին ներկայացնի հայտարարագիր՝ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ցանկով, նշելով դրանց նոմենկլատուրան և գումարը:

Խնդրող կողմի համապատասխան իշխանությունները կարող են հսկողություն իրականացնել վերոհիշյալ միջոցների և նյութերի օգտագործման և պահպանման նկատմամբ:

Առաքելության ժամանակ չօգտագործված թմրամիջոցներն ու հոգեներգործուն նյութերը պետք է դուրս հանվեն Խնդրող կողմի պետության տարածքից: Առաքելության ավարտից հետո պետք է ներկայացվի օգտագործված թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մասին փաստաթուղթ՝ Օգնության խմբի ղեկավարի և բժշկի ստորագրությամբ և Խնդրող կողմի համապատասխան իշխանությունների կողմից նշանակված իրավասու մարմնի հաստատմամբ:

Հ ո դ վ ա ծ 11

Օդանավ

1. Օգնության խմբերի, օգնության սարքավորումների, բեռների ու ապրանքների փոխադրումը կարող է իրականացվել օդանավերի միջոցով:

2. Տրամադրող կողմի իրավասու մարմնին պետք է տեղեկացվի օգնություն ցույց տալու նպատակով օդանավեր օգտագործելու որոշման մասին՝ նշելով վայրէջքի վայրը, թռիչքների երթուղին, օդանավի տեսակն ու տարբերակիչ նշանները, անձնակազմի անդամների թիվը, բեռի տեսակը, չվացուցակը և ուղևորների կազմը /աշխատակազմ, տեխնիկական անձնակազմ, լրագրողներ և այլն/:

3. Օդանավի թռիչքները, քաղաքացիական կամ պետական, պետք է իրականացվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO/ և Կողմերի կանոններին համապատասխան:

Պետական օդանավի համար ևս պահանջվում է դիվանագիտական դյուրացում:

4. Օժանդակող կողմի՝ սույն Համաձայնագրով նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում օգնություն ցույց տվող օդանավերն ազատվում են անցաթիռի, վայրէջքի, կանգառի, վերթիռի և նավագնացության ծառայությունների համար վճարներից:

5. Արտակարգ իրավիճակների ժամանակ օգնություն տրամադրող օդանավերի թռիչքների դեպքում օդանավերի վառելիքի և տեխնիկական սպասարկման ծախսերի հետ կապված հարցերը, յուրաքանչյուր առանձին դեպքում, պետք է կարգավորվեն սույն Համաձայնագրով՝ համապատասխան Կողմերի իշխանությունների կողմից:

Հ ո դ վ ա ծ 12

Օգնություն

Օգնության տրամադրումը պետք է իրականացվի սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների համաձայն:

Հ ո դ վ ա ծ 13

Արտակարգ իրավիճակների դեպքում ցույց տրվող օգնության համար ծախսերի փոխհատուցում

1. Խնդրող կողմը կարող է ցանկացած պահին չեղյալ հայտարարել օգնություն ցույց տալու մասին իր խնդրանքը:

Խնդրող կողմը անմիջապես պետք է տեղեկացնի Օժանդակող կողմին իր որոշման մասին, իսկ Օժանդակող կողմը կարող է պահանջել մինչև տվյալ պահը կատարված ծախսերի փոխհատուցումը:

2. Օժանդակող կողմը պետք է ապահովի Օգնության խմբերի անդամների ապահովագրումը և այդ ծախսերը պետք է ներառվեն օգնություն ցույց տալու ընդհանուր ծախսերի մեջ:

3. Օժանդակող կողմի իրավասու մարմինը օգնություն ցույց տալու աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Խնդրող կողմի իրավասու մարմնին գրավոր պետք է տեղեկացնի ցույց տրված օգնության մասին:

4. Խնդրող կողմի իրավասու մարմինը Օժանդակող կողմի իրավասու մարմնին ներկայացնում է ամփոփիչ տեղեկատվություն, որը բովանդակում է արտակարգ իրավիճակի բնութագիրը և ծագման պատճառները, ստացված օգնության ձևն ու ծավալը և կատարված աշխատանքի արդյունքները:

Հ ո դ վ ա ծ 14

Վնասի փոխհատուցում

1. Խնդրող կողմը պետք է հատուցի սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված գործողությունների իրականացման ընթացքում Օգնության խմբերի անդամների առողջությանը հասցված վնասի կամ նրանց մահվան հետ կապված բոլոր ծախսերը: Շահագրգիռ Կողմերը կհամաձայնեն փոխհատուցման գումարի վերաբերյալ:

2. Եթե Օգնության խմբի անդամը Խնդրող կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված առաքելության ժամանակ վնաս է պատճառում իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ վնասը պետք է փոխհատուցվի Խնդրող կողմի կողմից՝ համաձայն իր քաղաքացիների կողմից օգնություն ցուցաբերելիս վնաս պատճառելու դեպքում կիրառվող իրավական կարգավորումների:

3. Օգնության խմբի անդամի ղեկավարությամբ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ հասցված վնասը պետք է հատուցի Օժանդակող կողմը, եթե վնասի փաստը ապացուցվել է Խնդրող կողմի դատական ատյանի կողմից:

Հ ո դ վ ա ծ 15

Անձնական տվյալների հաղորդում

Սույն Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների հաղորդումը այլ Կողմերին պետք է

իրականացվի սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Հավելված 1-ին համապատասխան:

Հ ո դ վ ա ծ 16

Համագործակցություն միջազգային և ազգային կազմակերպությունների /հաստատությունների/ հետ

Մասնակից Կողմերը, փոխադարձ պայմանավորվածության հիման վրա, կարող են հրավիրել շահագրգիռ միջազգային և ազգային կազմակերպություններին /հաստատություններին/՝ մասնակցելու սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված միջոցառումներին:

Հ ո դ վ ա ծ 17

Ստորագրում

Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրման համար ՍԾՏՀ յուրաքանչյուր պետության կողմից:

Հ ո դ վ ա ծ 18

Վավերացում, ընդունում, հաստատում, հավանության արժանացում կամ միացում

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման:

Վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման փաստաթղթերը հանձնվում են սույն Համաձայնագրի Ավանդապահին:

2. Սույն Համաձայնագրի ավանդապահը Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է, որը պետք է Կողմերին ուղարկի վերոհիշյալ փաստաթղթերի հաստատված պատճենները:

Հ ո դ վ ա ծ 19

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա գործողության ժամկետը

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում առնվազն վեց պետությունների վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման փաստաթղթերը Ավանդապահին հանձնելուց հետո և կնքվում է անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում, հավանության է արժանացնում սույն Համաձայնագիրը կամ միանում է դրան՝ վավերացման, հաստատման, ընդունման, հավանության արժանացման կամ միացման 6-րդ փաստաթուղթը ավանդապահին հանձնելուց հետո, սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այդ պետության վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացնելու կամ միացման փաստաթուղթը Ավանդապահին հանձնելու օրը:

Հ ո դ վ ա ծ 20

Համաձայնագրից դուրս գալը

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ Ավանդապահին ներկայացնելով այդ փաստի մասին մյուս Կողմերին տեղեկացնող գրավոր ծանուցագիր:

2. Համաձայնագրից դուրս գալը իրականացվում է Ավանդապահի կողմից այդպիսի ծանուցում ստանալու ամսաթվից հետո՝ 90-րդ օրը:

3. Յուրաքանչյուր կողմ, որը ցանկանում է սույն Համաձայնագրից դուրս գալ ավելի շուտ, պետք է համապատասխանաբար գրավոր ծանուցի Ավանդապահին: Ծանուցումը պետք է կատարվի ոչ ուշ քան դուրս գալու համար դիմումի ներկայացնելուց հետո 30 օրում:

Հ ո դ վ ա ծ 21

Սույն Համաձայնագրում կատարվող լրացումներ

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Համաձայնագրում լրացումներ կատարել:

2. Լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկը գրավոր պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի 7-րդ Հոդվածում նշված Աշխատանքային խմբին /կոմիտեին/, որն այնուհետև այդ մասին կտեղեկացնի բոլոր Կողմերին: Այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա գործունեության տեսակը նշում է Աշխատանքային խումբը՝ Կողմերի կողմից որոշված իր մանդատին համապատասխան:

Հ ո դ վ ա ծ 22

Փոխհարաբերություն այլ միջազգային համաձայնագրերի հետ

Սույն Համաձայնագիրը չի շոշափի այլ միջազգային համաձայնագրերով Կողմերի ձեռք բերված իրավունքներն ու ստանձնած պարտականությունները:

Հ ո դ վ ա ծ 23

Վեճերի կարգավորում

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև անհամաձայնության առաջացման դեպքում, Կողմերը կլուծեն այն բանակցությունների միջոցով և, եթե անհրաժեշտ լինի՝ դիվանագիտական ուղիներով:

Հ ո դ վ ա ծ 24

Համաձայնագրի լեզուն

Սույն Համաձայնագրի բնօրինակը կատարված է անգլերեն լեզվով:

Ստորագրված է Սոչի քաղաքում, 1998թ. ապրիլի 15-ին:

Ի հաստատումն վերոհիշյալի, լինելով պատշաճորեն լիազորված, ստորև թվարկվածները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Հ ա վ ե լ վ ա ծ 1

Ա ն ձ ն ա կ ա ն տ վ յ ա լ ն ե ր ի փ ո խ ա ն ա կ ո ւ մ

Սույն Համաձայնագրի շրջանակներում և Կողմերի պետությունների օրենսդրության սահմաններում անձնական տվյալների փոխանակման կանոնները հետևյալն են.

1. Ստացող կողմի կողմից տվյալների օգտագործումը թույլատրվում է Հաղորդող կողմի կողմից սահմանած նպատակների համար և պայմաններով:

2. Ստացող կողմը, Հաղորդող կողմից հարցում ստանալու դեպքում, վերջինիս պետք է տեղեկացնի անձնական տվյալների օգտագործման և դրանցով ձեռք բերված արդյունքների մասին:

3. Անձնական տվյալները հաղորդվում են միայն իրավասու մարմիններին: Անձնական տվյալների հետագա փոխանակումը հնարավոր է միայն Հաղորդող կողմի թույլտվությամբ:

4. Հաղորդող կողմը պարտավոր է տրամադրել հաղորդման նպատակներին համապատասխանող հավաստի տվյալներ՝ հաշվի առնելով համապատասխան ազգային կանոնները: Ստացող կողմը, սխալ կամ չթույլատրված տվյալներ ստանալու դեպքում ուղղում է սխալները կամ տվյալներն ամբողջությամբ ոչնչացնում է:

5. Ցանկացած անձ, որին վնաս է հասցվել իրեն վերաբերող անձնական տվյալների օգտագործմամբ, իրավունք ունի դիմել տվյալների օգտագործման վկայագիր ստանալու համար՝ այդ տվյալների օգտագործման նպատակները ներկայացնելուց հետո: Եթե հասարակական շահերը գերազանցում են տուժած անձի շահերը, վերջինս կորցնում է վերը նշված իրավունքը: Ցանկացած այլ դեպքերում այդ անձն իրավունք ունի ստանալ սերտիֆիկատ՝ այն պետության ազգային օրենսդրության համաձայն, որի տարածքում եղել է պահանջը:

6. Եթե սույն Համաձայնագրի շրջանակներում տվյալներ հաղորդելը որևէ մեկին ֆիզիկական կամ բարոյական վնաս է պատճառում, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ընդունող կողմը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան: Վնասված կամ տուժած անձի /անձերի/ հետ գործ ունենալիս, Ընդունող կողմը չի կարող ազատվել պատասխանատվությունից և այն դնել Հաղորդող կողմի վրա:

7. Անձնական տվյալների գործողության ժամկետները պետք է ծանուցվեն Հաղորդող կողմի կողմից՝ իր ազգային օրենսդրության համաձայն:

8. Կողմերը պարտավոր են գրանցել ելքի և մուտքի անձնական տվյալները որպես պաշտոնական փաստաթղթեր:

9. Կողմերը պարտավոր են պաշտպանել անձնական տվյալները՝ իրենց ազգային դասակարգումով չթույլատրված օգտագործման հնարավորությունից, փոփոխություններից և հրապարակումներից խուսափելու համար:

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի մարտի 11-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։