Հոդված 18. Օրենքի 46 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
Հոդված 18. Օրենքի 46 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)`
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8 հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները:»: