Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 22 հոդվածի «ա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից, և 17 հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

գործել է մինչև 2023-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 22 հոդվածի «ա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից, և 17 հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 22 հոդվածի «ա» ենթակետի գործողությամբ ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում և վճարվում է 5 տոկոս դրույքաչափով:

Անկախ սույն օրենքի 12 հոդվածի գործողությունից` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը (այդ թվում նաև` 2000 թվականի արդյունքներով) հարկատուի գործունեությունից կուտակված և նախորդ տարիների համախառն եկամտից չնվազեցված վնասները ենթակա են համախառն եկամտից նվազեցման` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

29 դեկտեմբերի 2000 թ.

ՀՕ-128

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։