ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2013 թվականի N 128-Ա
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել 2013 թվականին Գյումրիում «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովին` մշակել «Գյումրին` 2013 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. փետրվարի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
փետրվարի 15 -ի N 128-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար
Պ. Սաֆարան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Կ.Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Շ. Քոչարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Գիզիրյան -ՀՀ Շիրակի մարզպետ
Ս. Բալասանյան -Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)
Հ. Կիրակոսյան -ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական
Ս. Մուրադյան -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ
Ն.Տեր-Վարդանյան -ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
Ս. Սահակյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Գիլոյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Մկրտչյան -«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Ն. Ծատուրյան -Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան -«Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան