Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-11-01-ից մինչև 2005-03-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-03-19Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2000 թվականի N 698

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, օգոստոսի 27-ի N 547, դեկտեմբերի 31-ի N 800 և 2000 թվականի մարտի 17-ի N 124, մարտի 31-ի N 144, ապրիլի 19-ի N 192, մայիսի 30-ի N 271, հուլիսի 3-ի N 349 և հոկտեմբերի 10-ի N 627 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

1 հոկտեմբերի 2000 թ.

ե.1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

ե.2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 4-րդ կետի «ե.2» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 7 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 7 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 4-րդ կետի «ե.1» ենթակետի դրույթները».

1 հունվարի 2002 թ.

բ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

1 հոկտեմբերի 2000 թ.

գ.1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

գ.2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 6-րդ կետի «գ.2» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 6-րդ կետի «գ.1» ենթակետի դրույթները».

1 հունվարի 2002 թ.

գ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

1 հոկտեմբերի 2000 թ.

8..1 Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

8..2Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 8.2-րդ կետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրի տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 8.1-րդ կետի դրույթները».

1 հունվարի 2002 թ.

դ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն»: 1 հունվարի 2002 թ.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։