ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2013 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 574-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 574-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 3-րդ բաժնի`
ա. վերնագրում «2008-2012 թվականների» բառերը փոխարինել «2008-2013 թվականների» բառերով,
բ. «Տրանսպորտային համակարգ» գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2. Նոր տնտեսական պայմաններին համապատասխան օրենսդրական դաշտի ընդլայնումը, տրանսպորտային կազմակերպությունների և ուղևորների իրավական պաշտպանվածության ապահովումը «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում Հայաստանի Հանրապետության քաղաքներում գործող վերգետնյա և ստորգետնյա էլեկտրական տրանսպորտի գործունեության կանոնակարգում Լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ չեն պահանջվում։ 2013 թ.
հունիսի
3-րդ տասնօրյակ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. փետրվարի 19
Երևան