Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 18 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի, հարկային գործակալը եկամտահարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.

Ամսական հարկվող եկամտի չափը Հարկի գումարը

մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը

80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի, հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Տարեկան հարկվող եկամտի չափը Հարկի գումարը

մինչև 960,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը

960,000 դրամից ավելի 96,000 դրամին գումարած 960,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

3. Ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:»:

4. Տոկոսների համար եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։