Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 12 ՓԵՏՐՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 130-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 փետրվարի 2013 թ. N 130-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 0101-«ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ», 0102-«ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» , 0103-«ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշման N 11 հավելվածի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 48/1 եզրակացությունը`

Հրամայում եմ՝

1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, միջնակարգ հանրակրթության հիմքով, 6 ամիս ուսուցման տևողությամբ, սահմանային 120 տեղով՝ 0101-«Ոստիկանական գործ», առկա ուսուցմամբ, 4 ամիս ուսուցման տևողությամբ, հիմնական հանրակրթության հիմքով առանց միջնակարգ կրթություն երրորդ աստիճանի կրթական ծրագրի, սահմանային 100 տեղով և միջնակարգ հանրակրթության հիմքով, սահմանային 400 տեղով՝ 0102-«Պահնորդական գործ», առկա ուսուցմամբ, 1 տարի ուսուցման տևողությամբ, հիմնական հանրակրթության հիմքով առանց միջնակարգ կրթություն երրորդ աստիճանի կրթական ծրագրի, սահմանային 50 տեղով և միջնակարգ հանրակրթության հիմքով, սահմանային 150 տեղով` 0103-«Թիկնապահական գործ» մասնագիտությունների գծով լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ.Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։