Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 2287-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 հոկտեմբերի 2012 թ.

ք. Երևան N 2287-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և «Ալֆա-ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ներկայացված դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Դադարեցնել «Ալֆա-ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի հունվարի 31-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001546 լիցենզիայով նախատեսված հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը:

2. «Ալֆա-ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել դեղատնային գործունեության լիցենզիայի նոր ձևաթուղթ (գործունեության իրականացման հասցեն` քաղաք Երևան, Աբովյան 37 շենք, թիվ 8), վերջինիս մեջ ներառելով 2012 թվականի հունվարի 31-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001546 լիցենզիայով նախատեսված դեղատնային գործունեություն` դեղատնային կրպակ տեսակը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) «Ալֆա-ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի հունվարի 31-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001546 լիցենզիայի բնօրինակը կցել փակ բաժնետիրական ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։