Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 4 հոդվածի 1-ին կետում «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի) տարեկան եկամուտները` առանց հաշվի առնելու եկամտահարկով հարկման նպատակով կատարվող անձնական նվազեցումը, և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած անձանց` աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները.
դ) գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտը:»: