Հոդված 3
Հոդված 3
Պայմանավորվող Կողմերը, սույն Համաձայնագրի հիման վրա, համագործակցում են միմյանց հետ իրենց իրավասությունների շրջանակներում և պահպանելով ազգային օրենսդրությունը կփոխանակվեն`
ա) տեղեկություններով` գործող մաքսային օրենսդրության մասին,
բ) տեղեկություններով` մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի մեթոդներով, ինչպես նաև զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի մաքսանենգության և ապօրինի առևտրի կանխման, հետաքննման և կանխարգելման նպատակով գործունեության ակտիվացման մասին,
գ) հատուկ վարժեցրած շներով, վերահսկողության տեխնիկական միջոցների օգտագործման փորձով,
դ) մասնագետներով զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցանելու նպատակով,
ե) զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ գիտական հրապարակումներով և ուսումնական ձեռնարկներով,
զ) տեղեկություններով` թմրանյութերի և հոգեներգործող նյութերի արտադրության նոր տեսակների և դեղերի, ապօրինի տեղափոխման երթուղիների ու դրանց թաքցնելու միջոցների մասին,
է) տեղեկություններով` թմրանյութերի և հոգեներգործող նյութերի նույնականացման և լաբորատոր հետազոտության բնագավառում,
ը) տեղեկություններով` տարբեր երկրներում և տարածաշրջաններում զենքի և թմրանյութերի գների փոփոխման վերաբերյալ,
թ) տեղեկություններով` ելակետային քիմիկատների վերաբերյալ, որոնք օգտագործվում են թմրանյութերի սինթեզման համար,
ժ) տեղեկություններով` զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի տեղափոխման երթուղիների և դրանց թաքցնելու միջոցների վերաբերյալ: